Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 16: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 37-ի

October 16, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս 1 քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քնարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։

 

Կենտրոնի  տեղեկացմամբ՝  Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի/ԼՂ խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել ԱՀ/ԼՂ Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

 

Հրետակոծվել են ԱՀ/ԼՂ Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ 

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ անտեսելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ Ադրբեջանը հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, «Սմերչ» կասետային հրթիռներով թիրախավորել է ԱՀ/ԼՂ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղը, որի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ:

 

Թվիթերի իր միկրոբլոգում Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում/ԼՂ ընդհանուր առմամբ 34 քաղաքացիական անձ է զոհվել:

 

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։

 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նույն օրն  անդրադառնալով  տեսանյութին, հայտարարել է, որ այն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է: Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

Արմենպրեսը, հղում անելով ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, գրել է, որ միջազգային լրագրողների խումբն Արցախի՝ ճակատային գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի փոքրիկ քաղաքում արձանագրել է՝ այն հրետակոծման Է ենթարկվում ամեն օր նույնիսկ հրադադարի ռեժիմի համաձայնությունից հետո: Լրագրողի խոսքով՝ բնակավայրի շատ բնակիչներ մեկնել են, մնացածը պատսպարվում են նկուղներում: Մարտունու քաղաքապետը լրագրողներին ասել է, որ իրենց դեմ գործում են անօդաչուներ, «Գրադներ», «Սմերչներ», «Ուրագաններ», եղել Է նույնիսկ ավիահարձակում: Հակամարտության Էսկալացիայի սկզբից ի վեր Մարտունիում զոհվել Է 5 խաղաղ բնակիչ, 10-ը վիրավորվել:

 

ՄԱԿ մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) տեղեկացրել է. «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈւՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ։

 

Ընսհանուր առմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 37-ի,  որից 3-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարը՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

 

Դիտումներ՝ 536

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????