Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Սակայն ԱՀ/ԼՂ-ի Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Արդեն երկրորդ օրն է՝ թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ ՆԱՏՕ–ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։ ՆԱՏՕ–ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը։ Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր:
Հոկտեմբերի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով ԼՂ-ում կորոնավիրուսային հիվանդության աճի հետ կապված: Հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի վերջից՝ ԼՂ հակամարտության գոտում սրման հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք են տեղափոխվել, հարյուրավորները վիրավորվել, շատերը՝ սպանվել: Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19 փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակական բռնությունը և բնակչության հետագա տեղահանությունը կխորացնեն առողջապահական իրավիճակի անորոշությունը»: Նա նշել է, որ ռազմական գործողությունները խաթարում են բնակիչներին առողջապահական օգնություն ցույց տալը, ավելացնում ծանրաբեռնվածությունը համաճարակով արդեն իսկ լարված առողջական համակարգերի վրա: ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և ջանքեր՝ պաշտպանելու համար կյանքի և ապրուստի միջոցները հանրային առողջության սպառնալիքներից, որոնք աննախադեպ են: «ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին հորդորում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանել խաղաղ բնակչությանը և առողջապահական հաստատությունները, որոնք զբաղվում են վիրավորներին և հիվանդներին խնամելով: COVID-19- ի համատեքստում հատկապես կարևոր է, որ առողջապահության բնագավառի բոլոր աշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի կարողանան պահպանել համաճարակային համապատասխան արձագանքը: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար, այն մարդու հիմնարար իրավունք է»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՀ/ԼՂ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում:
Մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 38 խաղաղ բնակիչ. 37-ը՝ ԱՀ-ում, 1-ը՝ ՀՀ-ում:
Լուսանկարը՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
The NKR Infocenter reported that the night between October 21-22 was relatively calm in peaceful settlements. However, the Republic of Artsakh/NK regions of Martuni and Martakert were again the target of the Azerbaijani aggression. In particular, the Azerbaijani armed forces used artillery in the direction of Martuni town and Herher village of the same region, caused material damage to the civilian population. This is the second day that the enemy has been using military aviation in the direction of Martakert town and nearby villages. Essential damage was caused here, as well. Fortunately, there were no deaths or injuries among the civilian population during the day.
NATO Secretary General Jens Stoltenberg and President of the Republic of Armenia Armen Sarkissian met in Brussels. During the meeting, NATO Secretary General said that NATO is deeply concerned by ongoing violations of the ceasefire, which have caused tragic loss of life. It is important for NATO and international security that hostilities end; the suffering stops; and a peaceful solution is found. It is vital that all sides now show restraint, observe the ceasefire, and de-escalate.
Any targeting of civilians is unacceptable and must stop. All must now work towards a sustainable political solution. Armenia and Azerbaijan should resume negotiations to reach a peaceful settlement to the Nagorno-Karabakh conflict. And the efforts of the co-Chairs of the OSCE Minsk Group continue to be essential.
On October 22, the World Health Organization Regional Director for Europe Hans Kluge made a statement expressing his concern over the increase of coronavirus cases in the NK. The statement is as follows, “Since late September, the violence has displaced tens of thousands of civilians, injured hundreds and killed many. The hostilities are already contributing to a dramatic acceleration in COVID-19 transmission. Continued cycles of violence and subsequent population displacement will exacerbate the precariousness of the health situation. The conflict is causing a direct disruption to health care, further burdening health systems that are already stretched by the pandemic. WHO calls for no time lost nor efforts unspent in protecting lives and livelihoods from a public health threat unprecedented in our lifetimes. WHO urges all parties to the conflict to protect civilians and health-care facilities caring for the wounded and sick in line with international humanitarian law. In the context of COVID-19, it is especially crucial that all health workers are kept safe from violence so they can sustain the pandemic response. An immediate cessation of hostilities is vital to preserve access to health services – a fundamental human right”.
Vahram Poghosyan, spokesperson of the President of the Republic of Artsakh/Nagorno-Karabakh, reported that military actions were actively continuing along the entire frontline. The Defense Army is currently fighting fiercely in the environs of Shekher and Jivani villages of Martuni region.
So far, the Azerbaijani aggression killed 38 civilians in total, 37 in the Republic of Artsakh/NK and 1 in the Republic of Armenia.
Read about the previous days HERE
Photo: Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
[:]