Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 28։ Չնայած հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը՝ ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի ծննդատունը

October 28, 2020

Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Նորություններ

ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ «Սմերչ»  համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվել է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա 1 զոհ և 2 վիրավոր։ «Սմերչ» կայանքից 1 հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, 2 քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին:

 

Մայրաքաղաքում մի ողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:

 

ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ  Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորվել են ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։ Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնի տարածքից, որը հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից: «Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործություններն՝ ընդդեմ  Արցախի խաղաղ բնակչության»,-ասել է Արտակ Բեգլարյանը: 

ԱՀ/ԼՂ-ի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում՝ ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:

 

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը տեղեկություն է տարածել COVID-19-ից  պաշտպանվելու վերաբերյալ, երբ սեփական տունն անգամ անվտանգ չէ։ Ղարաբաղյան հակամարտության սրացումը կարող է հանգեցնել COVID-19-ի դեպքերի աճին։ Հազարավոր տներ վնասվել կամ ավերվել են՝ հարկադրելով ընտանիքներին ապաստանել մարդաշատ նկուղներում։ Ավելի վաղ գրասենյակը մտահոգություն էր հայտնել, որ ավիրվում են տներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Ղարաբաղյան հակամարտության սրացումը կործանում է կյանքեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել են ակտիվ մարտական գործողությունների գոտում։

 

Մինչ օրս  ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 42 խաղաղ բնակիչ. 40-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  2-ը՝ ՀՀ-ում:

 

Դիտումներ՝ 309

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????