Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 8։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին

October 8, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ադրբեջանական կողմը շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։

 

ԱՀ/ԼՂ, ք.Ստեփանակերտ

 

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը շարունակել է Շուշիի հրթիռակոծումը և հարվածել  Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցուն։ Այս մասին տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

 

ԱՀ/ԼՂ, ք.Շուշի, Սբ. Ղազանչեցոց եկեղեցի

Հոկտեմբերի 8-ի երեկոյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Շուշիի եկեղեցու մոտ՝ հրետակոծության արդյունքում, վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց։

 

Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ տեղեկացրել է, որ Շուշիում մի քանի լրագրողներ են վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է և  ըստ Ստեփանակերտից ստացված նախնական լուրերի՝ ռուս լրագրողին վիրահատում են:

 

Արցախի Հանրապետության/ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելության շրջանակում իրականացրել է 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հանցավոր ոտնձգությունների դեպքերի ուսումնասիրություն, համաձայն որոնց՝ Արցախում մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ սպանվել է ընդհանուր թվով 20 խաղաղ բնակիչ, որից 1-ը մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Ադբեջանական ագրեսիան նպատակ ունի Արցախում հանգեցնել մարդկային կորուստների ու նյութական վնասների,- գրել է Արտակ Բեգլարյանը:

 

Այսպիսով՝ ըստ Տեղեկատվական կենտրոնի՝ Արցախում/ԼՂ և Հայաստանում սեպտեմբերի 27-ից ի վեր քաղաքացիական զոհերի թիվը հասավ 22-ի, վիրավորներինը՝ 95-ի:

Դիտումներ՝ 405

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????