Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փոխադարձ վիրավորանքների իրավական կողմը

September 19, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

 

Քարոզարշավի ընթացում «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններ են առաջացել: Քաղաքական ուժերը միմյանց մեղադրում են  մի շարք գործած և չգործած հանցաքների մեջ: Ստեղծված անհադուրժողական մթնոլորտն օր օրի ավելի է սրվում: Թեմայի շուրջ Vnews.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

-Պարո՛ն Սաքունց, այս օրերին թեկնածուների իրավունքները չե՞ն խախատվում:

 

-Այստեղ քաղաքական մշակույթի խնդիր է: Սա խոսում է նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական մշակույթի չկայացվածության մասին: Սա բնական է, երբ երկար ժամանակ մարդիկ սովոր էին իրենց զուսպ պահել, քանի որ հաշվետու էին Բաղրամյան 26-ին: Իսկ հիմա ազատություն է: Սրա մեջ յուրաքանչյուրը դրսևորվում է ըստ իր բառապաշարի: Մարդու իրավունքը գոյություն ունի իշխանություն-անձ հարաբերակցության շրջանակում: Մարդու իրավունքը կարող է խախտել միմայն իշխանությունը: Թեկնածուների միջև հորիզոնական հարաբերությունները չեն կարող համարվել մարդու իրավուքների խախտման փաստ: Եթե մարդու նկատմամբ վիրավորական արտահայտություն է եղել, ապա նա կարող է դիմել դատարան և քաղաքացիական հայց ներկայացնել: Բայց ոչ մեկ չի կարող ասել, որ իշխանությունը կազմակերպված որևե թեկնածուի հետապնդում է:

 

Կարո՞ղ է սա լուրջ քաղաքական խժդժություն առաջացնել:

 

-Ո՛չ: Իշխանությունը որևիցե վարչական ռեսուրսներ  չի կիրառում, խատումներ չի անում: Չկա ընտրողների նկատմամբ բռնություն, սադրանք, ճնշում, ընկտրակաշառքի բաժանում: Հիմա բարոյական հարց կա, իրավական՝ ոչ: Եթե կլինեն, օրինակ, սոցիալական ցանցերում վիրավորանքներ, ապա դա էլ խուսում այն մասին, թե ով ինչ խոսք է ընտրում իր գնահատականները ներկայացնելու համար: Բոլորովին այլ բան են սպառնալիքները, օրինակ, կյանքին ուղղված: Սա արդեն քրեորեն հետապնդելի արարք է: Դրանց առկայություն դեպքում պետք է ուշադրություն դարձվի և քրեական նյութեր նախապատրաստվի՝ դրանց իրական լինելը ճշտելու համար:

 

Սա առաջին անգամն է, երբ իշխանությունների կողմից չվերահսկվող, իշխանությունների կողմից խախտումներ տեղի չունեցող, իշխանական ռեսուրսները որևէ քաղաքական ուժի դեմ չօգտգագործվող ընտրություն է: Ընտրողներն ազատ են գնալու ցանկացած թեկնածուի նախընտրական քարոզարշավին: Ոչ ոքի չեն սպառնում աշխատանքից ազատել և այլն:

Դիտումներ՝ 723

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????