Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հանցագործությունների աճին զուգահեռ մեծանում է նաև ոստիկանության կամայականության համաթիվը

May 10, 2022

Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ 2021 թ-ին իրականացված «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2015-2017, 2019, 2021» հետազոտության արդյունքները, որը նպատակ ունի հաշվարկելու ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության  համաթվերը և ոստիկանության վստահության համաթիվը:

 

Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության (դատախազության և դատական մարմինների) կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից հասարակության անպաշտպանվածության զգացումները: Համաթվի հաշվարկման համար օգտագործվել են հարցեր իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականները բացահայտելու համար: Որքան շատ են ոստիկանության ապօրինությունները, այնքան մեծ է ոստիկանության կամայականության համաթիվը։

 

Ոստիկանության վստահության համաթիվը  հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության հանդեպ վերաբերմունքի և վստահության, քաղաքացի-ոստիկան համագործակցության պատրաստակամության աստիճանի զգացումները: 

 

Համեմատելով 2019, 2021 թթ․ հետազոտության  արդյունքները՝ նույն տարիների հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ, պարզենք՝ կա, արդյոք, կապ հանցագործությունների թվի, ոստիկանության կամայականության և վստահության համաթվերի միջև, թե՝ ոչ։

 

ՀՀ  վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2019 թ Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը 6089 է, 2021 թ․-ին՝ 6431, որն ըստ բնակչության թվի կազմում է 2019 թ․-ին՝ 0,20 % և 2021 թ․-ին՝ 0,22 % (հանցագործությունների թիվ/բնակչության թիվ)։ Աղյուսակ 1-ից երևում է, որ ըստ բնակչության թվի՝ հանցագործությունների տոկոսը 2019 թ հանրապետության միջին մակարդակից (0,20%-ից) բարձր է Երևանում՝ 0,27%, Լոռու և Կոտայքի մարզերում՝ 0,22% և 0,19% և միջին մակարդակից ցածր է Արարատի (0,12%) և Վայոց ձորի (0,12%) մարզերում։ 2021 թհանցագործությունների տոկոսն, ըստ բնակչության թվի, հանրապետության միջին մակարդակից (0,20%-ից) բարձր է Երևանում՝ 0,30%, Լոռու  (0,21%), Կոտայքի 0,21% և Տավուշի (0,12%) մարզերում, ցածր է՝ Շիրակի (0,13%) և Սյունիքի մարզերում (0,13%)։ 

 

Երկու տարիներին էլ հանցագործությունների թվի ամենաբարձր տոկոսը կազմել է Երևանում, Լոռիում, Կոտայքում, Տավուշում։ Իսկ Արարատի մարզում 2021 թ․-ին, 2019 թ․-ի համեմատ, ավելացել է հանցագործությունների ցուցանիշը՝ 0,12 %-ից հասնելով 0,18%։ Հակառակ պատկերն է Շիրակում2021 թ․-ին հանցագործությունների ցուցանիշը նվազել է՝ 0,18 %-ից  0,13 %։ 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձել է համադրել ոստիկանության կամայականության և վստահության համաթվերը հանցագործությունների ցուցանիշների հետ և գտնել օրինաչափություններ։

 

Գծապատկեր 1

Ոստիկանության կամայականության համաթիվը և հանցագործությունների տոկոսն ըստ մարզերի և տարեթվերի

 

Դիտարկելով Հայաստանի բոլոր մարզերում ոստիկանության կամայականության համաթվերը և հանցագործությունների տոկոսները (ըստ բնակչության թվի), պարզ է դառնում, որ 2019 թ   ոստիկանության կամայականության ցուցանիշն ամենացածրն է Երևան քաղաքում՝ 29, և  հանցագործությունների թիվն ըստ բնակչության քանակի՝ ամենամեծը՝ 0,27% (տես գծապատկեր 1):

 

Լոռիում և Կոտայքում ոստիկանության կամայականության համաթվերը բավականին ցածր են՝ 35 և 32, հանցագործություններն էլ, ըստ բնակչության քանակի, բավականին մեծ տոկոս են կազմում՝ 0,22% և 0,19%։ 

 

2021 թ ոստիկանության կամայականության համաթիվն ամենացածրն է կրկին Երևան քաղաքում՝ 15, և  հանցագործությունների ամենաբարձրը տոկոսը՝ 0,30%։ Ոստիկանության կամայականության ամենաբարձր ցուցանիշները Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում են՝ 42 և 41։ Վերոհիշյալ մարզերում բնակչության թվի համեմատ հանցագործությունները համեմատած այլ մարզերի հետ քիչ են՝ երկու մարզերում էլ 0,14%։

Գծապատկեր 2

Ոստիկանության վստահության համաթիվը և հանցագործությունների տոկոսն ըստ մարզերի և տարեթվերի

 

 

Համեմատելով 2021 թ-ի արդյունքները 2019 թ-ի հետ՝ տեսնում ենք, որ բոլոր մարզերում էլ նկատվում է ոստիկանության վստահության համաթվի աճ, կամայականության համաթվի նվազում  և հանցագործությունների թվի աճ  (տես աղ 2 և աղ 3)։ 

 

Հանցագործությունների թվի աճման հետ ավելանում են նաև հասարակական ընկալումների մակարդակը՝ ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ՝ նվազեցնելով հասարակության պաշտպանվածության զգացումները։ Դա կարող է պայմանավորված լինել նաև հանցագործությունների բացահայտման ժամանակ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից։ Եվ որքան քիչ է հանցագործությունների տոկոսը, այնքան ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամությունը մեծ է (վստահության համաթիվը, տես գծապատկեր 2)։

 

Այսպիսով՝ կարելի է ասել, որ գոյություն ունի որոշակի կախվածություն և օրինաչափություն ոստիկանության կամայականության և վստահության համաթվերի ու կատարված հանցագործությունների թվի միջև։ Որքան շատ են հանցագործությունները, դրանց բացահայտման ուղղությամբ ոստիկանությունն իր պարտավորությունները կատարելիս ապօրինի մեթոդներ է կիրառում՝ դրսևորելով կամայականություն։ 

 

Ոստիկանության վստահության համաթիվը (ոստիկան-քաղաքացի համագործակցության պատրաստակամությունը) պետք է բարձր լինի անգամ հանցագործությունների բարձր ցուցանիշների դեպքում։  Այդ առումով էլ ոստիկանությունը դեռևս շատ անելիքներ ունի՝ գործելու բացառապես օրինականության սահմաններում, որպեսզի քաղաքացիների հետ հարաբերությունների հաճախականության բարձր մակարդակի պայմաններում պահպանի հանրային վստահությունն իր նկատմամբ։

Աղյուսակ 1

Հանցագործությունների տոկոսն ըստ մարզերի բնակչության թվի

Մարզեր

2019

2021

Բնակչ. թիվ  

Հանց.  թիվ

Հանց. %

Բնակչ. թիվ  

Հանց.  թիվ

Հանց.%

ք․Երևան 

1․081․300

2973

0,27

1091․700

3283

0,30

Արագածոտն

125․100

207

0,16

124․500

181

0,14

Արարատ

256․600

315

0,12

256․600

468

0,18

Արմավիր

263․800

428

0,16

264․000

399

0,15

Գեղարքունիք

228․000

339

0,15

227․300

314

0,14

Լոռի

214․800

464

0,22

212․600

439

0,21

Կոտայք

251․300

475

0,19

251․200

532

0,21

Շիրակ

232․500

426

0,18

231․000

303

0,13

Սյունիք

137․400

186

0,14

135․800

171

0,13

Վայոց ձոր

48․800

60

0,12

48․100

92

0,19

Տավուշ

122․000

216

0,18

120․500

249

0,21

ՀՀ

1․892․800

6089

0,20

2963․300

6431

0,22


Աղյուսակ 2

 

Ոստիկանության կամայականության համաթիվը և հանցագործությունների թվի տոկոսն ըստ բնակչության թվի  

Մարզեր

2019

2021

Հանց. %

Կամայակ․ համաթիվ

Հանց.%

Կամայակ․ համաթիվ

ք․Երևան 

0,27

29

0,30

15

Արագածոտն

0,16

32

0,14

42

Արարատ

0,12

51

0,18

30

Արմավիր

0,16

43

0,15

26

Գեղարքունիք

0,15

36

0,14

41

Լոռի

0,22

35

0,21

27

Կոտայք

0,19

32

0,21

26

Շիրակ

0,18

36

0,13

33

Սյունիք

0,14

29

0,13

22

Վայոց ձոր

0,12

49

0,19

20

Տավուշ

0,18

44

0,21

32

ՀՀ

0,20

35

0,22

25



Աղյուսակ 3



Ոստիկանության վստահության համաթիվը և  հանցագործությունների թվի տոկոսն ըստ բնակչության թվի

Մարզեր

2019

2021

Հանցագ․ %

Վստահ․

համաթիվ

Հանցագ․%

Վստահ․ համաթիվ

ք․Երևան 

0,27

44

0,30

46

Արագածոտն

0,16

54

0,14

58

Արարատ

0,12

64

0,18

54

Արմավիր

0,16

53

0,15

48

Գեղարքունիք

0,15

58

0,14

66

Լոռի

0,22

56

0,21

57

Կոտայք

0,19

50

0,21

58

Շիրակ

0,18

50

0,13

53

Սյունիք

0,14

43

0,13

51

Վայոց ձոր

0,12

71

0,19

50

Տավուշ

0,18

47

0,21

55

ՀՀ

0,20

49

0,22

50

 

Դիտումներ՝ 238

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????