Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին

April 30, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան | Ռազմավարական գործեր

Այսօր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր նշանակված։

 

Նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ էլ ոստիկանությունը չէր կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք՝ ամբաստանյալին դատարան բերելու համար։ Ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը գործուղման մեջ է,  իսկ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակին թույլ չեն տվել մուտք գործել ռազմաբազայի տարածք: 

 

Այս մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ․ Ենգոյանը։ Նրա փոխանցմամբ՝ 102-րդ ռազմաբազայի հսկիչ անցագրային կետի հերթապահն է ոստիկաններին հայտնել, որ ռազմաբազայի հրամանատարը գործուղման մեջ է։ Իսկ թե ով է փոխարինում հրամանատարին և ով է իրավասու այդ հարցում, փաստորեն ոստիկաններին չեն հայտնել։

 

Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Ն․ Մարտինյուկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրությամբ հայտնել էր, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու հարցում, իսկ դատարանի պահանջի կատարումը չի մտնում ռազմաբազայի հրամանատարի իրավասությունների մեջ։

 

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստերին ամբաստանյալին դատարան չէին բերում, քանի որ ռազմաբազայի ղեկավարությունը անվտանգության երաշխիքներ էր պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար։

 

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։

 

Նրանք ավելի վաղ դատարանին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել՝ այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները բացառելու համար, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։  Ա․ Զալյանը դեռևս փետրվարի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ էր դիրքորոշում հայտնել, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայանում դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդել էր բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը։


ՀՔԱՎ-ը նաև հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։  


Դիտումներ՝ 3115

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????