Սույն զեկույցի շրջանակում Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբը ուսումնասիրել է Հայաստանի 7 հոգեբուժական հաստատություններում բուժում և խնամք ստացող անձանց անձնական հիգիենայի ապահովման բաղադրիչները՝ լոգանքի, ձեռքերի հիգիենայի կազմակերպումը, ատամների, մազերի, եղունգների խնամքի ապահովումը, անձնական հիգիենայի ապահովման թերությունները և դրա ապահովման խոչընդոտները։
Հաստատություններում բուժում և խնամք ստացող անձանց հիգիենայի պայմանների ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներն են՝
- անձնական տարածքի, անձնական իրերը պահելու պայմանների անբավարար ապահովում և/կամ առհասարակ բացակայություն
Հաստատություններում ապահովված չեն անհրաժեշտ անձնական տարածք ունենալու նվազագույն չափանիշները։ Այդ պատճառով բուժում և խնամք ստացող անձինք զրկված են, ի թիվս այլնի, իրենց անձնական իրերը, այդ թվում հիգիենայի և խնամքի պարագաները, առանձնացված պահելու հնարավորությունից։ Դիտորդական խմբի կողմից արձանագրվել են կողապահարանների թվի անհամապատասխանություն մահճակալների թվին, մահճակալների խիտ դասավորվածություն սենյակներում, ինչը դժվարեցնում է մուտքն ու ելքը, իսկ հագուստը պահելու համար պահարաններն առհասարակ բացակայում են։
- անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ
- տարածքների սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններ
- սանտեխնիկայի (ցնցուղ, զուգարանակոնք, լվացարան) և լոգանքի անվտանգ կազմակերպման համար անհրաժեշտ կահավորանքի (աթոռ, չսահող գորգեր) ոչ բավարար քանակ
- պարագաների (շամպուն, սափրվելու փրփուր, միջադիր և այլն) ոչ պատշաճ որակ և տրամադրման ընթացակարգ, ոչ բավարար քանակ կամ առհասարակ բացակայություն
Բաժանմունքներում որպես կանոն տեղադրված է 1-3 զուգարանակոնք, իսկ բուժում և խնամք ստացող անձանց թիվը դիտարկման օրերին 7-65 անձ էր։ Հոգեբուժական հաստատություններում մեկ զուգարանակոնքից օգտվող անձանց թիվը հասնում էր ընդհուպ 43-ի։ Խնդիրը էլ ավելի է բարդանում, երբ զուգարանակոնքը խցանվում է։ Օրինակ՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում այցի օրը տղամարդկանց համար նախատեսված բոլոր երեք զուգարանակոնքերը խցանված էին և բուժառուները օգտվում էին աշխատակիցների համար նախատեսված զուգարանակոնքից։
Արձանագրվել է նաև զուգարանակոնքերի մաքրության, ինչպես նաև զուգարանից օգտվելիս բուժում և խնամք ստացող անձանց առանձնացվածության ապահովման խնդիր։ Մասնավորապես՝ զուգարանակոնքերն առանձնացված են միայն երեք կողմից (Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն և «Ավան» հոգեկան առողջության կենտրոն) կամ առհասարակ առանձնացված չեն (Սևանի հոգեկան առողջության կենտրոն)։ Այսինքն, ապահովված չէ առանձնացված տարածք անձնական կարիքները հոգալու համար։
Ավելին, որպես կանոն, լվացարանները տեղակայված են զուգարանակոնքերի հետ նույն տարածքում։ Այսինքն, երեք անձ կարող է օգտվել դուռ չունեցող զուգարանակոնքից և այդ նույն ժամանակ ևս 3 այլ անձ կարող է օգտվել լվացարանից, ինչը չի կարող ընդունելի համարվել անձի արժանապատվության տեսանկյունից։
Հոգեբուժական հաստատությունների բաժանմունքներում հիմնականում հասանելի է մեկ լոգասենյակ մեկ ցնցուղով։ Այն հաստատություններում, որտեղ մեկ լոգասենյակում առկա է 2-3 ցնցուղ, դրանք առանձնացված են միջնապատերով, բացառությամբ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի։ Լոգասենյակներում, բացառությամբ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, որպես աթոռ ծառայում է կամայական աթոռ, որը չի համապատասխանում լոգասենյակային աթոռի նկարագրությանը և, որպես կանոն, հնամաշ է։
Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսերում լոգանքը տևում է 5-10 րոպե։ Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում մեկ ցնցուղից միաժամանակ երեք բուժառու է օգտվում (ընդ որում ընդհանուր 15 րոպե տևողությամբ): Շահառուներից մեկը նշում է․
Մինչև մեկն օճառվում է, մյուսը թրջվում է, մյուսն էլ հանվում։ Էդպես արագ է և ջուրն էլ բավարարում է։
Լվացքի իրականացումն անհատականացված չէ, չի առանձնացվում ու անհատականացվում նույնիսկ ներքնազգեստը։ Լավագույն դեպքում այն առանձնացվում է ըստ բաժանմունքների։ Այսինքն բաժանմունքում մեկ անձի հագուստը (այդ թվում ներքնահագուստը) լվացվելուց հետո կարող է ստանալ մեկ այլ անձ։
Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում ջրի մատակարարման խափանման դեպքում բուժում և խնամք ստացող անձինք ձեռքերը լվանում են կոտրված, ոչ մաքուր տարայի մեջ հավաքված ջրով, որը այցի օրը կիսադատարկ էր, ջուրն էլ պղտոր։ Ավելին, հասանելի չէր նույնիսկ փոքր չափի տարա ջուր վերցնելու համար։
- ջրի (հատկապես տաք) անհասանելիություն
Օրինակ՝ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում սովորաբար շշերի մեջ տաք ջուր են լցնում և փոխանցում բուժում և խնամք ստացող անձանց։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում լոգարանում տաք ջրի համար անհրաժեշտ է միացնել ջրի պոմպը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, մշտական տաք ջուր հասանելի է միայն ձմռան ամիսներին, մյուս ամիսներին տաք ջուր երեկոյան ժամերին չի լինում և այս դեպքում ևս հնարավոր է բուժում և խնամք ստացող անձինք տաք ջուր վերցնեն շշերով ավելի ուշ օգտագործելու նպատակով։
- հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսի անբավարար քանակ
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հոգեբուժական հաստատություններում անձնակազմի քանակը բավարար չէ բաժանմունքում 40-65 անձանց կողմից հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման, յուրաքանչյուրին ըստ կարիքի աջակցելու և նրանց հետ անհատապես աշխատելու համար՝ զարգացնելու ինքնախնամքի հմտությունները։ Մինչդեռ աջակցության կարիք ունեցող 5-10 անձի դեպքում նման աջակցության երաշխավորելն ավելի իրատեսական է։
Արձանագրված մի շարք այլ խնդիրներին և առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբն այցելել է՝
«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
«Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ
«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ
Within the framework of this report, the observation group in Psychiatric hospitals studied the components of ensuring personal hygiene of persons receiving treatment and care in 7 psychiatric hospitals of Armenia: organization of bathing, hand hygiene, provision of teeth, hair, and nail care, shortcomings of personal hygiene provision, and obstacles to its provision.
The recorded problems related to the provision of conditions of personal hygiene for persons receiving treatment and care in hospitals are the following:
-
insufficient provision of personal space and conditions for storing personal belongings and/or absence at all
The hospitals do not meet the minimum standards of having the necessary personal space. For this reason, persons receiving treatment and care are deprived, among other things, of the opportunity to keep their personal belongings, including hygiene and care items, separate. The observation group noted the discrepancy between the number of side closets and the number of beds, the dense arrangement of beds in the rooms, which makes entry and exit difficult, and closets for storing clothes are generally absent.
- necessary for ensuring personal hygiene
- improper sanitary and hygienic conditions of the areas
- insufficient amount of sanitary ware (shower, toilet, sink) and furniture (chair, non-slip mats) necessary for safe bathing
- Improper quality and dispensing procedure, insufficient quantity, or absence at all of supplies (shampoo, shaving foam, sanitary pads, etc.)
As a rule, 1-3 toilets were installed in the wards, and the number of persons receiving treatment and care in the observation days was 7-65. The number of persons using one toilet was reaching up to 43 in the psychiatric hospitals. The problem becomes more serious when the toilet gets clogged. For example, on the visit day of the Gyumri mental health center, all three toilets provided for men were clogged, and the patients were using the toilets provided for the employees.
The problem of cleanliness of the toilets, as well as ensuring the privacy of persons receiving treatment and care while using the toilet, was also recorded. In particular, the toilets are separated only on three sides (National Center of Mental Health Care and “Avan” Mental Health Center) or not at all (Sevan Mental Health Center). In other words, there is no separate space for taking care of personal needs.
Moreover, the sinks are installed at the same places as toilets are. In other words, three persons can use the toilets, which do not have doors, and at the same time another three persons can use the sinks. This cannot be acceptable from the point of view of human dignity.
One bathroom with one shower is generally available in wards of psychiatric hospitals. In hospitals where there are 2-3 showers in one bathroom, they are separated by partitions, except for the Sevan Mental Health Center. In the bathrooms, with the exception of the Lori Regional Neuropsychiatric Dispensary, a regular chair is used, which does not correspond to the description of a bathroom chair and, as a rule, is worn out.
In the Syunik Regional Neuropsychiatric Dispensary, showering lasts 5-10 minutes. In Armash Health Center, named after Academician A. Hayriyan, three patients use one shower at the same time (with a total duration of 15 minutes). One of the beneficiaries notes.
While one uses soap, the other uses water, and another one takes off their clothes. In this way, it is speedy, and the water suffices.
Washing is not individualized; even underwear is not separated and individualized. At best, it is separated by wards. In other words, after washing one person’s clothes (including underwear) in the ward, another person can receive them.
In Armash Health Center, named after Academician A. Hayriyan, in case of water supply failure, persons receiving treatment and care wash their hands with water collected in a broken, unclean container, which was half-empty on the day of the visit, and the water was cloudy. Moreover, there was not even a small pot to take water.
- unavailability of water (especially hot)
For example, in Lori Regional Neuropsychiatric Dispensary, hot water is usually poured into bottles and given to the persons receiving treatment and care. In the Gyumri Mental Health Center, it is necessary to turn on the water pump for hot water in the bathroom. At the National Center of Mental Health Care and “Avan” Mental Health Center, constant hot water is available only in the winter months; in other months there is no hot water in the evening hours, and in this case it is as well probably for persons receiving treatment and care to take hot water in bottles for later use.
- insufficient amount of human resources necessary for proper maintenance of hygiene rules
Monitoring results show that the number of staff in psychiatric hospitals is insufficient to properly maintain hygiene rules for 40-65 people in the ward, to support each as needed, and to work with them individually to develop self-care skills. Meanwhile, in the case of 5–10 people who need support, it is more realistic to ensure such support.
You can get acquainted with a number of other recorded problems and recommendations HERE.
The psychiatric hospitals the observation group visited are the following:
“Avan” Mental Health Center” CJSC
“National Center of Mental Health Care” CJSC
“Sevan Mental Health Center” CJSC
“Armash Health Center named after Academician A. Hayriyan” CJSC
“Gyumri Mental Health Center” CJSC
“Lori Regional Neuropsychiatric Dispensary” CJSC
“Syunik Regional Neuropsychiatric Dispensary” CJSC
[:]