«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի Ժողովրդավարության դպրոցի 5-րդ դասընթացը վարեց Արթուր Սաքունցը
August 9, 2021
Նորություններ
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն այսօր իրականացրեց Ժողովրդավարության դպրոցի 5-րդ դասընթացը։
Դասընթացի թեմաներն էին «Մարդու իրավունքներ»-ը և «Ժողովրդավարություն»-ը։
Դասընթացը վարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը։
Հանդիպման առաջին հատվածում քննարկվեց մարդու հիմնարար իրավունքների, գլխավորապես՝ կյանքի իրավունքի, և դրանց պաշտպանության ապահովման նպատակով իրականացվող պետության պարտավորությունների մասին։
Հանդիպման երկրորդ հատվածում խոսվեց ժողովրդավարության և մարդու իրավունքների միջև եղած փոխկապակցվածության, ինչպես նաև տարբեր երկրներում գործադիր իշխանության մարմինների փոփոխությամբ պայմանավորված ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։
Դիտումներ՝ 125
Ընտրեք տեքստի դիտման
Ձեզ մատչելի տարբերակը
Ընթացիկ հայտարարություններ