Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ միջնորդությամբ արագացվել է քաղաքացու հաշմանդամության խմբի սահմանման գործընթացն ու վերականգնվել սոցիալական նպաստի իրավունքը

June 25, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք

Հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող Ս.Պ-ը 2020 թ. հունիսին դիմել է ՀՔԱՎ: Քաղաքացին տեղեկացրել է, որ 2019 թ. մարտի 26-ին Լոռու մարզի թիվ 1 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը (ԲՍՓՀ) սահմանել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ 1 տարի ժամկետով՝ մինչև 2020 թ. մարտի 1-ը։ 

 

Վերոնշյալ ժամկետը լրանալուն պես՝ 2020 թ. մարտի 3-ին նա դիմել Լոռու մարզի թիվ 1 ԲՍՓՀ՝ վերափորձաքննության և հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով, ներկայացրել  անհրաժեշտ փաստաթղթերը։ Հանձնաժողովից քաղաքացուն տեղեկացրել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մարզում փորձաքննություն չի արվում: Իր գործը կուղարկվի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Նոր փորձաքննության մասին կտեղեկացվի հեռախոսազանգով։ Քաղաքացին 4 ամիս սպասել է վերափորձաքննությանը, որից հետո տեղեկացել, որ փորձաքննություն անցնելու համար նոր դիմում պետք է ներկայացնի,  անցած ամիսների հաշմանդամության նպաստն էլ չի կարող ստանալ։ 

 

Քաղաքացու իրավունքների պարզաբանման և վերականգնման նպատակով ՀՔԱՎ-ը գրությամբ դիմել է ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Գրության մեջ, ՀՔԱՎ իրավախորհրդատու Սոֆյա Պետրոսյանը մատնանշել է հաշմանդամության խմբի սահմանման համար վերափորձաքննությունների նոր ժամկետները, որոնք սահմանվել են՝ ելնելով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, մասնավորապես՝ «(…) Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020  թ.-ի հունիսի 1-ը»: 2020 թվականի հունիսի 1-ին նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած մեկ այլ հայտարարությամբ էլ պարզաբանվել է՝ «(…) Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020  թ.-ի հուլիսի 1-ը»:

 

ՀՔԱՎ գրասենյակը նախարարին ուղղված գրության մեջ նաև մեջբերել էր 2020 թվականի մարտի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունն առ այն, որ «(…) կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի արտակարգ դրության պայմաններում Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ այցելել (…):

 

Քաղաքացու՝ նպաստ ստանալու իրավունքի իրացման կապակցությամբ ծագած խնդիրներն օբյեկտիվորեն կապ չունեն իր հետ: Նա դիմել է սահմանված ժամկետներում: Սակայն, բացի այն, որ նա շուրջ 4 ամիս զրկված է եղել նպաստի իր իրավունքից, բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն էլ առաջարկել է ներկայացնել նորը՝ հաշվի չառնելով նախկինում արդեն իսկ ներկայացրած դիմումի փաստը

 

ՀՔԱՎ գրասենյակը նախարարից խնդրել էր հստակեցումներ՝ քաղաքացու խնդրի հետ կապված, քննել նրա փաստաթղթերն ու պարտավորեցնել ԲՍՓ գործակալությանը՝ օրենքով սահմանված կարգով Ս. Պ.-ի նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնել, ինչպես նաև վճարել 2020 թ. մարտից առ այսօր չվճարված հաշմանդամության նպաստը

 

Սոցապ նախարարությունն անմիջապես արձագանքել  է քաղաքացու խնդրի վերաբերյալ ՀՔԱՎ գրությանը՝ համապատասխան պարզաբանումներով: Ըստ այդմ՝ գործակալության վերափորձաքննության բաժինը, հիմք ընդունելով սոցապ նախարարի հանձնարարականը, Ս. Պ.-ի՝ 2020 թ. մարտի 23-ի վերափորձաքննության դիմումը, հունիսի 9-ին հատուկ՝ պարզեցված ընթացակարգով իրականացրած վերափորձաքննությամբ նրան սահմանել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ 1 տարի ժամկետով՝ մինչև 2021 թ. ապրիլի 1-ը: 

 

Այդ մասին որոշումը փոստով ուղարկվել է քաղաքացուն: Հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն էլ ծանուցվել՝ էլեկտրոնային եղանակով: Նախարարությունը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձորի տարածքային բաժնում Ս. Պ.-ին նշանակված հաշմանդամության նպաստը վճարվել է մինչև 2020 թ. փետրվարը ներառյալ և դադարեցվել 2020 թ. մարտի 1-ին՝ հաշմանդամության ժամկետը լրանալու պատճառով՝ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի: Մինչև 2020 թ. հունիսի 30-ը քաղաքացու հաշմանդամության ճանաչման որոշման քաղվածքը կստացվի կենսաթոշակային տարածքային բաժին, որից հետո կվերականգնվի նրա հաշմանդամության նպաստի իրավունքը: 2020 թ. մարտից չվճարված նպաստի գումարը կհաշվարկվի և լրավճարի տեսքով կվճարվի 2020 թ. հուլիսի կենսաթոշակների ցուցակներով:

Դիտումներ՝ 780

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????