Գործունեություն | Իրավունքներ | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Մամուլի հաղորդագրություններ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | ՄԻԵԴ-ի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման այլընտրանքային տեղեկատվություն | Նորություններ | Ռազմավարական գործեր
2023 թվականի օգոստոսի 14-ին ՀՔԱՎ գրասենյակը ներկայացրել է հաղորդում «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով կայացված ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։
Դիտարկումները ներկայացվել են Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։
Հաղորդումն արվել է Նախարարների կոմիտեի 1475 (Մարդու իրավունքներ) սեպտեմբերյան նստաշրջանին ընդառաջ և ի պատասխան «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» խումբ գործերի վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված 2023 թվականի հունիսի գործողությունների ծրագրին:
Գործերի այս խումբը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 11-րդ հոդվածների տարբեր խախտումներին՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ իշխանությունների կողմից ընդդիմության լայնածավալ բողոքի ցույցերը ցրելու համատեքստում։
ՀՔԱՎ գրասենյակը հաղորդմամբ ներկայացրել է Հայաստանում հավաքների ազատության և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի պաշտպանության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մասնավորապես, հաղորդման մեջ նշվել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ունեն կայուն համոզմունք, որ հավաքների ազատության իրավունքի ապահովումը Հայաստանում տարեցտարի նահանջում է։ Հավաքների ազատության իրավունքը հիմնականմում սահմանափակվում է ոստիկանության կողմից ոչ իրավաչափ և անհամաչափ ուժի գործադրմամբ։ Ոստիկանության ծառայողները չունեն համապատասխան կարողություն ապահովելու հավաքների ազատության իրավունքի անխոչընդոտ իրականացումը՝ չնայած կանոնավոր վերապատրաստումներին և պետության կողմից իրականացվող բարեփոխումներին։
ՀՔԱՎ գրասենյակն իր մտահոգությունն է հայտնել նաև Հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման և խոշտանգման գործերի քննության ենթակայությունը Քննչական կոմիտեին և Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահելու հարցի կապակցությամբ։
Ընդգծվել է, ի թիվս այլնի, խոշտանգման դեպքերի մասին անանուն հաղորդումներ ներակայցնելու մեխանզմի ներդնման անհրաժեշտությունը, ոստիկանության ծառայողների համար բարեվարքության ստուգման համակարգի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև որպես շարունակական բնույթի խնդիր, Կազմակերպությունը վերահաստատել է դեռևս 2020 թվականին Նախարների կոմիտում վճռի կատարման քննարկման ժամանակ ներկայացված առաջարկությունը, որը վերաբերում է վատ վերաբերմունքի բոլոր ձևերը քրեականացնող օրենսդրության ընդունմանը։
ՀՔԱՎ-ի ներկայացրած հաղորդումը՝ ԱՅՍՏԵՂ։