Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը՝ հունիսի 20-ին

June 17, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ

2022 թ․ հունիսի 20-ին՝ ժամը 14։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին:

 

Ապրիլի 19-ին կայացած նիստի ընթացքում ուսումնասիրվեցին 5 տեսանյութեր, որոնցում Հայաստանում ապրող եզդիները ներկայացնում են, թե ինչ խնդիրներ են ունենում, դժգոհում ՀՀ իշխանություններից։ Այս մասով Ս․ Սուլթանյանի պաշտպան Արա Ղազարյանը շեշտեց, որ տեսանյութերում քաղաքացիների դժգոհությունը ուղղված է իշխանություններին, ոչ թե՝ հայ բնակչությանը, ինչը դուրս է առաջադրված մեղադրանքի տրամաբանությունից։ Սաշիկ Սուլթանյանն էլ հավելեց, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ խնդիրները հորինված չեն, և իրենք իրականացրել են իրավապաշտպան գործունեություն՝ իրավական աջակցություն տրամադրելով։

 

Սաշիկ Սուլթանյանի հեռախոսազրույցներին վերաբերող մասը պաշտպանների միջնորդությամբ դատարանը հետազոտեց դռնփակ՝ հաշվի առնելով, որ դրանք անձնական խոսակցություններ են։ 

 

Դիտումներ՝ 102

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????