Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սուր քննադատական խոսքը ատելության խոսք չէ և ուղղված է ոչ թե հայերին, այլ՝ ՀՀ իշխանությանը․ Ս․ Սուլթանյանի պաշտպան

April 21, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

2022 թ․ ապրիլի 19-ին Երևանի ընդանուր իրավասության  դատարանում իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստն էր։ 

 

Դատարանը շարունակեց հետազոտել ապացույցները, ապա պաշտպանների միջնորդությամբ անցավ դռնփակ ռեժիմի, քանի որ զննվող խոսակցությունները, ըստ Սաշիկ Սուլթանյանի, անձնական և ընտանեկան խոսակցություններ են։ 

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։  

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը: 

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ 

 

Ապրիլի 19-ին կայացած նիստի ընթացքում ուսումնասիրվեցին 5 տեսանյութեր, որոնցում Հայաստանում ապրող եզդիները ներկայացնում են, թե ինչ խնդիրներ են ունենում, դժգոհում ՀՀ իշխանություններից։ Այս մասով Ս․ Սուլթանյանի պաշտպան Արա Ղազարյանը կրկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տեսանյութերում քաղաքացիների դժգոհությունը ուղղված է իշխանություններին, ոչ թե՝ հայ բնակչությանը, ինչը դուրս է առաջադրված մեղադրանքի տրամաբանությունից։ Սաշիկ Սուլթանյանն էլ հավելեց, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ խնդիրները հորինված չեն, և իրենք իրականացրել են իրավապաշտպան գործունեություն՝ իրավական աջակցություն տրամադրելով։

 

Սաշիկ Սուլթանյանի հեռախոսազրույցներին վերաբերող մասը պաշտպանների միջնորդությամբ դատարանը հետազոտեց դռնփակ՝ հաշվի առնելով, որ դրանք անձնական խոսակցություններ են։ Դռնփակ նիստի շրջանակում հետազոտվող ապացույցները ներառում են նաև եզդիերենով խոսակցություններ, որոնք զննելու համար կներգրավվի թարգմանիչ։ Այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2022 թ․ հունիսի 20-ին՝ 14։30-ին։

 

Դատական նիստի ամբողջական տեսագրությունը՝ ԱՅՍՏԵՂ



Դիտումներ՝ 367

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????