Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փորձագետն արձանագրել է, որ Էդգար Ծատինյանին, հնարավոր է, քարշ են տվել գետնի վրա

December 17, 2019

Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

Ոստիկանության բաժնում բռնության ենթարկվելուց հետո 2019 թ ապրիլի 8-ին հիվանդանոցում մահացած Էդգար Ծատինյանի գործով քննարկման վարույթ հարուցելուց 8 ամիս անց միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է տրամադրել ընթացքի մասին:

 

Մարդու իրավունքների պաշտպանը լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա քննարկման վարույթ էր սկսել դեռևս 2019 թ ապրիլի 15-ին, բայց արդյունքների մասին տեղեկատվություն չէր հրապարակել։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Է Ծատինյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնելուց հետո 2019-ի հունիսին Մարդու իրավունքների պաշտպանին ևս դիմել էր՝ իմանալու ձեռնարկած գործողությունների մասին։

 

Քննարկման վարույթ հարուցելուց 8, իսկ Ա Զալյանի հարցումից 6 ամիս էր անցել, բայց Մարդու իրավունքների պաշտպանը որևէ տեղեկություն չէր հրապարակել։ Երեկ ստացանք Պաշտպանի աշխատակազմի՝ դեկտեմբերի 9-ին թվագրված գրությունը, որով, բացի արդեն հրապարակված տեղեկություններից, հայտնում են, որ Է․ Ծատինյանի մայրը Պաշտպանի աշխատակազմում ընդունելության ժամանակ գրավոր բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին։ Իսկ քննարկման ընթացակարգը շարունակվում է։

 

Է․ Ծատինյանի մահվանից հետո քրեական գործ էր հարուցվել նախ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ոստիկանության բաժնում խոշտանգելու հիմքով։ Դեպքից շուրջ մեկ ամիս անց միայն հայտնի դարձավ երկրորդ քրեական գործի մասին, որը հարուցվել էր ՀՀ քննչական կոմիտեում՝ ոչ պատշաճ բժշկական օգնության հիմքով։

 

Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի մասին Հատուկ քննչական ծառայությունում տեղեկանալուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործը ողջ ծավալով տուժող կողմին հասանելի դարձնելու և Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով։  Գլխավոր դատախազությունը երկու քրեական գործերը միացնելու և Հատուկ քննչական ծառայությունում քննելու «անհրաժեշտություն չէր տեսել»։

 

Չէր բավարարվել նաև Ա Զալյանի՝ ոչ պատշաճ բժշկական օգնության հիմքով հարուցված քրեական գործը ըստ ընդդատության փոխանցելու դիմումը «Արմենիա» ԲԿ-ում գրանցված մահվան դեպքը, ըստ վարչական բաժանման, չպետք է քններ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը, քանի որ հաղորդում ներկայացրած կառույցը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։

 

Փաստաբանը քննչական գործողություններ իրականացնելու այլ միջնորդություններ ևս ներկայացրել է Հատուկ քննչական ծառայություն և Քննչական կոմիտե։

 

Ուշագրավ է, որ դատաբժշկական եզրակացությունը արձանագրել է, որ հիվանդանոց տեղափոխվելու պահին վնասված է եղել Է Ծատինյանի շրթունքն ու ատամնաշարը, ինչպես նաև աջ ձեռքը, որը դաստակի մասում վիրակապված է եղել փողկապով, ինչը վկայում է, որ ոստիկանության բաժնում նրա նկատմամբ բռնություն են գործադրել։ 

 

Փորձագետն արձանագրել է նաև, որ Է․ Ծատինյանի հագուստի վրա ուսի հատվածում առկա է ձգվածություն, որը կարող էր առաջանալ հագուստից քաշելու հետևանքով, ինչպես նաև ոչ ողորկ մակերեսի, հավանաբար՝ գետնի հետ շփման հետքեր։ Այլ կերպ ասած՝ փորձագետն արձանագրել է, որ Է․ Ծատինյանին, հնարավոր է, բացի բռնության ենթարկելուց,  քարշ են տվել նաև գետնի վրա։

 

Իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Է Ծատինյանի բժշկական փաստաթղթերում խախտումներ էր արձանագրել և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ նախ տեղափոխվել է շտապօգնության մեքենայով, և «Արմենիա» ԲԿ-ում, որտեղ մահացել է։


Այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ չնայած կյանքի իրավունքի խախտման և խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործերը ենթակա են արագ ընթացակարգով քննության, և դատաբժշկական եզրակացությամբ ու Տեսչական մարմնի ուսումնասիրությամբ էական բացահայտումներ են արվել, բայց ոչ Հատուկ քննչական ծառայությունը, ոչ Քննչական կոմիտեն բավարար ջանք չեն գործադրում մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման վարույթ հարուցելու մասին հայտարարելուց 8 ամիս անց միայն տեղեկություն տրամադրեց այն մասին, որ մինչ օրս ոչինչ չի արվել:

Դիտումներ՝ 2470

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????