Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Համընդհանուր դիզայն

????Մեկնարկում է ուսումնական տարին։ Ուսումնական հաստատություններ մուտք են գործում հազարավոր մարդիկ, որոնք ունեն տարբեր կարիքներ և միջավայրից օգտվելու տարբեր պահանջմունքներ։
 
????Ցավոք, ճարտարապետական կարծրատիպային լուծումները չեն ապահովում միջավայրի մատչելիություն բոլորի համար։ Իսկ արդեն իսկ կառուցված շինությունների հարմարեցումը ֆինանսական նոր ծախսեր է ենթադրում։????
 
☝️Շահագործողների ու ծառայություններից օգտվողների կարիքներն իսկզբանե հաշվի առնելը կօգնի խուսափել այս խնդիրներից և նորարարական լուծումներ գտնել՝ այդ վայրերն ու ծառայությունները մատչելի, հյուրընկալ դարձնելու բոլորի համար։
 
????Համընդհանուր դիզայնն առավելագույնս մատչելի է դարձնում ապրանքների, ծառայությունների ու միջավայրերի օգտագործումը բոլոր մարդկանց համար, ոչ թե՝ միայն առանձին խմբերի։
 
Համընդհանուր դիզայնի սկզբունքները 7-ն են․
 
1. Հավասար կիրառելիություն
2. Կիրառման ճկունություն
3. Պարզություն և ինտուիտիվություն
4. Տեղեկության ընկալելիություն
5. Սխալների նկատմամբ հանդուժողականություն
6. Նվազագույն ֆիզիկական ջանքի կիրառում
7. Օգտագործման համար համապատասխան չափս և տարածություն
 
▶️Հոլովակը պատրաստել է ONoff.studio-ն։
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ