0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հայտարարություն ` Զարուհի Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ

June 2, 2019

Համատեղ | Հայտարարություններ

Ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ մտահոգված են վերջին շրջանում որոշ խմբերի և անհատների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ իրականացվող շարունակական և նպատակաուղղված թիրախավորմամբ և դատապարտում են հաշմանդամության և սեռի հիմքով խտրականության և ատելության հրահրումը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարի հանրային և անձնական գործունեությունից, խոսքից և մոտեցումներից առանձնացվում են երեխաների սեռական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի իրավունքի, հասարակության կրթության և առողջ հարաբերությունների վերաբերյալ արտահայտությունները և խեղաթյուրվում՝ արժեզրկող և մարդկային արժանապատվությունը նվաստացնող ոճով։ Զարուհի Բաթոյանի հանդեպ խտրականացնող և վտանգավոր խոսքի դրսևորումներն ուղեկցվում են անգամ վերջինիս հաշմանդամություն ունենալու փաստը կասկածի տակ դնելով, ինչը վկայում է սայլակով տեղաշարժվող անձանց տարբեր աստիճանի շարժունակություն ունենալու մասին պարզ գիտելիքների բացակայության կամ միտումնավոր անտեսման և վարկաբեկման մասին:

 

Կնատյաց և սեռականացված բառապաշարով Տիկին Բաթոյանի թիրախավորումը վկայում է մեր երկրում սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված խտրականության խորը արմատավորված խնդրի և խտրականության դեմ ուղղած գործողությունների անբավարար մակարդակի մասին: Սակայն հարկ է նշել, որ այս և նմանատիպ ատելության քարոզարշավները որպես շղարշ են օգտագործվում քաղաքական նպատակների իրագործման համար: Այսպիսի քաղաքականությունը մերժելի է Հայաստանում և անընդունելի է ժողովրդավարական հասարակության մեջ, իսկ անձի արժանապատվությունը նվաստացնող և բարի համբավը արատավորող խոսքը պատժելի է օրենքով: Այս արշավը ուղղորդող խմբերի կողմից նման շեշտադրումների շահարկումն ինքնին վկայում է տիկին Բաթոյանի կողմից բարձրաձայնվող հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկման և կրթության կարիքի մասին։

 

Ներքոստորագրյալներս մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Բաթոյանին և հաստատում մեր աջակցությունը Հայաստանում սոցիալական և աշխատանքային իրավունքների, հակախտրական պետական քաղաքականության և ներառական զարգացմանն ուղղված քայլերի իրագործման գործում:

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
«Աստղացոլք» ՀԿ
«Զարգացման նախաձեռնություններ» սոցիալ-տնտեսական ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Լիարժեք կյանք» ՀԿ
«Լռության ձայն» ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Հայկական ճամբար» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Մարդու իրավունքների տուն Երևան
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Մենք կարող ենք» ՀԿ
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
«Սկարպ» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Դիտումներ՝ 183

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը