Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Նյութական միջոցների տրամադրում հոգեբուժական հաստատություններին» ծրագրի շրջանակում ՀՔԱՎ-ը նյութական միջոցներ տրամադրեց ՀՀ հոգեբուժական 7 հաստատության

May 10, 2021

COVID-19 | Գործունեություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)

 

Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նյութական միջոցների տրամադրում հոգեբուժական հաստատություններին» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ընդհանուր առմամբ 7800 հատ ձեռնոց, 19600 հատ դիմակ, ևս 110 հատ KN95 տեսակի դիմակ, 101 լիտր ախտահանող նյութ տրամադրեց ՀՀ հոգեբուժական 7 հաստատության։ 1-ական համակարգիչ տրամադրվեց նաև 5 հաստատության և ևս մեկ հաստատության բաժանմունքի՝ համացանցի հասանելիություն։

 

Այս ծրագրի շրջանակում նյութական միջոցներ են տրամադրվել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, Ավան հոգեկան առողջության կենտրոնինՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին և Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերին, Արմաշի առողջության կենտրոնին ու Սևանի հոգեկան առողջության կենտրոնին, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերին։

 

Հաստատությունների ու նյութական միջոցների քանակի ու տեսակի ընտրությունը կատարվել է նախնական կարիքի գնահատման արդյունքում։

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «Նյութական միջոցների տրամադրում՝ COVID-19-ի ազդեցությանը փակ հաստատություններում դիմակայելու համար» մրցույթի արդյունքում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

Նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել հոգեբուժական հաստատություններում արտաքին աշխարհի հետ կապի և առողջության իրավունքների ապահովմանը՝ համապատասխան տեխնիկական և անհատական պաշտպանության ու ախտահանիչ միջոցների տրամադրման միջոցով։

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անհատական պատպանության և ախտահանիչ պարագաներ տրամադրել 7 հոգեբուժական հաստատությունների, ինչպես նաև համակարգիչներ և համացանցի մեկ տարվա հասանելիություն՝ հաստատություններից մեկին։

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

   
Դիտումներ՝ 198

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????