Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը ներկայացրել է Հայաստանում Խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովման ներքին ու արտաքին մարտահրավերները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մարդկային չափորոշիչների տարեկան հանդիպմանը

October 16, 2023

Գործունեություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ

2023-ի հոկտեմբերին Վարշավայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին ՀՔԱՎ-ի ներկայացուցիչ Օֆելյա Զալյանը ներկայացրել է Հայաստանում Խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովման ներքին ու արտաքին մարտահրավերները։

 

Թեմայի շրջանակում Զալյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությանը , խոշտանգումների և դաժան վերաբերմունքի շարունակական պրակտիկային։  Ելույթից մի հատված՝ ստորև․

 

2022թ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող միակ երթուղին` Լաչինի միջանցքը արգելափակվեց ադրբեջանի կառավարության կողմից աջակցվող կեղծ էկոակտիվիստների կողմից, որին հաջորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և անցակետի տեղադրումը։ Շրջափակումը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի՝ արգելվեց սննդամթերքի, բժշկական պարագաների մուտքը Լեռային Ղարաբաղ։ 2022 թ-ի մարտին Ադրբեջանի կողմից վնասվեց Լեռնային Ղարաբաղը գազամատակարարող միակ խողովակը՝ այդպիսով զրկելով բնակչության բնական գազի մատակարարումից։ Ղարաբաղի բնակչությունը հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ։ Խախտվեց բնակչության կյանքի, առողջության, կրթության, ազատ տեղաշարժի իրավունքները։ Շուրջ 120 000 անձ մատնվեց սովի։ Միջազգային դերակատարների կողմից ցավոք բավարար ջանքեր չգործադրվեցին, արդյունքում Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը հաջորդեց Ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ «հակաահաբեկչական գործողության» անվան տակ 2023 սեպտեմբերի 19-ին սանձազերծված հարձակումը, որը խլեց բազմաթիվ անմեղ կյանքեր և առաջ բերեց զանգվածային ավերածություններ։ Օրերի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չունենալով անվտանգության որևէ երաշխիք, օրերի ընթացքում լքեց Արցախը առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ավելորդ է նշել հոգեբանական ճնշումները և ծաղրը ադրբեջանական բանակի կողմից բռնի տեղահանվող բնակչության նկատմամբ։

 

Արտաքին իրավիճակին զուգահեռ Հայաստանում բարդանում է նաև խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովման ներքին մարտահրավերները։ 

 

Ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները հաճախ ուղեկցվում են ոստիկանների և ցուցարարների միջև առճակատումներով, ոստիկանության կողմից անհամաչափ և ոչ իրավաչափ ուժի  կիրառմամբ, ըստ էության իշխանությունը արդեն ձախողել է ոստիկանության բարեփոխումները: 2023-ին  արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման, անձի առողջությանը վնասելու աննախադեպ քանակի դեպքեր Հատկապես աննախադեպ էր փաստաբանների նկատմամբ  ոստիկանության ծառայողների կողմից բռնություն կիրառումը (2023թ-ի առաջին կիսամյակում արձանագրվել է 3 փաստաբանի նկատմամբ բռնության դեպք):

 

Ներքին ու արտաքին այս մարտահրավերները փաստում են, որ

  • ԵԱՀԿ-ն պետք է անհապաղ իրականցնի փաստահավաք առաքելություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքների խախտումների արձանագրման նպատակով՝ գործի դնելով ԺՀՄԻԳ Մոսկովյան մեխանիզմը։
  • Միջազգային կառույցները և մասնավորապես ԵԱՀԿ-ն պետք է իրավական և քաղաքական գնահատական տան Ադրբեջանի կողմից մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաններով ստանձնած պարտավորությունների խախտումներին և չարաշահումներին, պատերազմական հանցագործություններին և մարդկության դեմ հանցագործություններին։
  • ԵԱՀԿ-ն պետք է շարունակի ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում շարունակվեն իրավապահ մարմինների բարեփոխումները և պետությունը կառավարվի իրավունքի գերակայության վրա հիմնված մարմիններով և կարողանա արդյունավետ արձագանքել մարդու իրավունքների խախտումներին ու  ապահովել խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։  
  • ՀՀ ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի բոլոր փաստերով պետք է իրականացվի արդյունավետ և անհապաղ քննություն, բոլոր պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ 
Դիտումներ՝ 200

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????