Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ հոգեբուժական հաստատությունները նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմաններում։ Սոմատիկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակը

October 10, 2021

Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է։ 

 

Հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական խումբը, որի անդամ է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, օրերս, օրվան ընդառաջ, ասուլիս ունեցավ և ներկայացրեց ՀՀ հոգեբուժական հաստատությունների վիճակը՝ նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում։  

 

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև հոգեբուժական հաստատությունների՝ COVID-19-ին դիմակայելու հետ կապված խնդիրները և սոմատիկ (մարմնական, ֆիզիկական) հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակը։ Հիմքում COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․) ծրագրի շրջանակում խմբի մշտադիտարկումների արդյունքներն ամփոփող զեկույցն է։ 

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ:  

 

Ուսումնասիրության նպատակն է գնահատել հոգեբուժական հաստատություններում անձանց սոմատիկ հիվանդությունների բուժսպասարկման վիճակը համավարակի պայմաններում` հիմնվելով իրականացված այցերի և հավաքագրված տվյալների վերլուծության վրա։ Մասնավորապես,  ուսումնասիրությամբ ներկայացվում է, թե ինչպիսի կարգավորումներ գոյություն ունեն, արդյոք դրանք պատշաճ գործում ու պահպանվում են, հիմնական խոչընդոտները, որոնց բախվում են բուժում և խնամք ստացող անձինք ու հաստատությունները, ներկայացվում են ոլորտը բարելավելուն և կանոնակարգելուն ուղղված առաջարկություններ՝ վերհանելով լավագույն փորձը, առկա բացերն ու խնդիրները։ 

 

Ուսումնասիրությունն անդրադառնում է Հայաստանի 7 հոգեբուժական հաստատություններում COVID-19 համավարակի պայմաններում դիմելիության, ստացիոնար բուժման հասանելիության, համավարակին դիմակայելու պատրաստվածության հարցերին, ինչպես նաև՝ բուժում ու խնամք ստացող չափահաս անձանց սոմատիկ (մարմնական, ֆիզիկական) հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը։ 

 

Ուսումնասիրության շրջանակում կատարվել է օրենսդրության վերլուծություն, հարցազրույցներ անձնակազմի և բուժում ու խնամք ստացող անձանց հետ, ուսումնասիրվել են սոմատիկ հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը վերաբերող փաստաթղթեր, կատարվել է դեղորայքային ապահովվածության և տարածքի դիտարկում։ Նաև տեղեկատվական հարցումներ են ուղարկվել համապատասխան հաստատություններ և ՀՀ ԱՆ։ 

 

Զեկույցի առաջին գլխում ամփոփ տեղեկատվություն է ներկայացված Հայաստանի հոգեբուժական հաստատությունների մասին։ Անդրադարձ է կատարվում Հայաստանում հոգեբուժական համակարգի կառուցվածքին և բնակեցվածությանը։ 

 

Երկրորդ գլուխն անդրադառնում է հոգեբուժական ստացիոնար բուժման հասանելիությանը COVID-19-ի պայմաններում, դիմելիության միտումների գնահատմանը, COVID-19-ի կանխարգելման և վերահսկման, հոգեբուժական հաստատություններին անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության խնդրին, ինչպես նաև COVID-19-ի դեմ պատվաստման իրականացման ընթացքին։ 

 

Երրորդ գլխում վերլուծված են բուժում և խնամք ստացող անձանց սոմատիկ հիվանդությունների վերահսկումը և կանխարգելումը կարգավորող միջազգային չափորոշիչները և ներպետական օրենսդրությունը։ 

 

Չորրորդ գլուխը վերաբերում է սոմատիկ հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը։ Ներկայացվում են հաստատություններում մահացության ցուցանիշները, հիմնական պատճառները, հաստատությունների համալրվածությունը դեղորայքով, սարքավորումներով և նեղ մասնագետներով, սոմատիկ հիվանդությունների վերահսկումը, կանխարգելումն ու COVID-19-ով պայմանավորված խնդիրներն ու փոփոխությունները։ 

 

Զեկույցն ամփոփվում է հիմնական եզրահանգումներով և առաջարկություններով։ 

 

Ամբողջական զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 454

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????