Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը այսօր՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ին, Մեդիա կենտրոնում (Երևան, Սարյան 12) կամփոփի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքները։
Քվեարկության օրվա ընթացիկ տեղեկությունները հասանելի են այստեղ և այստեղ։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները` Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, Ֆիոլետովո համայնքներում։
Ընտրությունների ընթացքին հետևել են ընդհանուր 130 դիտորդներ 46 ընտրատեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։
«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ