Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կապանի ոստիկանությունը պատշաճ քննություն չի իրականացրել

May 18, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մասին ՀՔԱՎ-ի հաղորդման հիմքով փաստերը պատշաճ չեն ուսումնասիրվել և քրեական գործ չի հարուցվել։

 

2022 թ․ ապրիլի 9-ին ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը իր գործընկերներ Լևոն Բարսեղյանի և Լարիսա Մինասյանի հետ գտնվել է Կապանի «Էլեգանտ» սրճարանում։ Սյուզի Բադոյան անունով օգտատերը «Facebook» սոցիալական կայքի իր էջում տարածել է վերոհիշյալ սրճարանում արված լուսանկար՝ կից գրառմամբ՝ «Խիստ մտահոգիչ լուսանկար է փոխանցվել ինձ՝ Կապանի «Էլեգանտ» ռեստորանից»։ Լուսանկարը հրապարակվել է նաև «Հրապարակ» օրաթերթում։ 

 

Անձնական տեղեկությունների տեսագրման և լրատվամիջոցով լուսանկարի տարածման արդյունքում խախտվել են Արթուր Սաքունցի և իր գործընկերների մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության և անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքները, որի հիմքով ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունը այն վերահասցեագրել է Սյունիքի մարզի դատախազություն, որն էլ՝ ՀՀ ոստիկանության Կապանի բաժին։ 

 

Հանցագործության դեպքի բացակայության հիմքով Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննության բաժնի ավագ տեսուչ Ս.Ա. Հարությունյանը քրեական գործ չի հարուցել։

 

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ամբողջությամբ անհիմն է, չպատճառաբանված, հաշվի չեն առնվել մի շարք փաստեր, խեղաթյուրվել են իրական հանգամանքները։ Այստեղ ուշագրավ է, որ «Էլեգանտ» սրճարանի տեսանկարահանող սարքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ծառայությունը, որը չպետք է այլ իրավաբանական անձի անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունենա, ավելին՝ չի կարող տեսանկարահանող սարքերով անձնական տեղեկություններ հավաքել և դրանք, ըստ նպատակահարմարության, օգտագործել, այդ թվում՝ տարածել: Ոստիկանության ավագ տեսուչն անգամ քննության չի առել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ծառայության կողմից «Էլեգանտ» ռեստորանի անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությունների հիմնավորվածության հարցը (նկատենք, որ Կապան քաղաքից Քաջարանի կոմբինատ հեռավորությունն առնվազն 25 կիլոմետր է)։ Հավելենք, նաև որ լուսանկար տարածած Սյուզի Բադոյանը «5-րդ ալիք» ԶԼՄ-ի լրագրող է և հայտնի է հասարակական գործիչներին և իրավապաշտպաններին թիրախավորելով։

 

Այս հիմանավորումներով էլ ՀՔԱՎ-ը քրեական գործ չհարուցելու ոստիկանության որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Վերջինս բողոքը վերահասցեագրել է Սյունիքի մարզի դատախազություն։  

 

Ոստիկանության տեսուչ Ս. Հարությունյանի որոշումից պարզ է դառնում, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրվել են միայն «Էլեգանտ» սրճարանի աշխատակիցների բացատրությունները, սակայն հենց նրանց պետք է վերագրվի ենթադրյալ հանցագործության կատարումը։  Ուստի՝ սրճարանի աշխատակիցների բացատրությունները չէին կարող ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի համար հիմք լինել, թե իբրև այս դեպքում բացակայում են քրեական գործ հարուցելու հիմքերը։ 

 

Չնայած ոստիկանության Կապանի բաժինը պնդել է, թե հրապարակված լուսանկարը կատարվել է այլ «չբացահայտված» քաղաքացիների կողմից, այլ ոչ թե «Էլեգանտ» սրճարանի տեսանկարահանող սարքերով, այնուամենայնիվ որևէ գործողություն չի կատարել «չբացահայտված» անձին պարզելու համար։ Չի ստուգվել նաև այն հանգամանքը, թե ինչպես է Սյուզի Բադոյանը ձեռք բերել սրճարանում արված լուսանկարը։ 

 

Ոստիկանության Կապանի բաժնի նման գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է, որ նյութերի նախապատրաստումը օբյեկտիվորեն չի իրականացվել։ Բողոքում ներկայացված հանգամանքները պարունակում են հանցակազմի հատկանիշներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է առնվազն հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն: 

Դիտումներ՝ 382

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????