Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իրավաբանական կլինիկա» 2021-2022 թթ. շրջանավարտներն ապագա իրավաբաններին խորհուրդ են տալիս բաց չթողնել ծրագրին մասնակցելու իրենց հնարավորությունը

June 13, 2022

Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Նորություններ

2022 թ․ ապրիլին ավարտվեց 2021 թ․ հոկտեմբերին սկսած «Իրավաբանական կլինիկա» դասընթացը, որին մասնակցել են 13 մասնակիցներ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերից և Երևանից։  6 ամսյա դասընթացն անցկացվեց հեռավար՝ ընդգրկելով սկսնակ իրավաբանների,  ուսանողների և փորձառու դասընթացավարների ՀՀ ողջ տարածքից։ Այս հոսքի մասնակիցները 3-ական տեսական  և գործնական  դասընթացներ են անցել մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ խղճի և մտքի ազատության, ազգային փոքրամասնութունների իրավունքների, հավաքների ազատության և սեփականության իրավունքների մասին։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ծրագիրն անցկացնում է 2013 թ․-ից, որի  շրջանակներում վերապատրաստվել են ավելի քան 100 իրավաբաններ, որոնց մեծ մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում։ 



«Իրավաբանական կլինիկայի» համակարգող, ՀՔԱՎ գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն ուրախությամբ նշում է, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծանում է․ շրջանավարտներն իրենց փորձառությամբ կիսվում են իրենց ընկերների ու ծանոթների հետ, տեղեկացնում դասընթացի մասին, ինչի արդյունքում տարեցտարի դիմումների ավելի մեծ թիվ ենք ունենում։ Ծրագիրը շարունակում է օգնել երիտասարդ իրավաբաններին բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքներին առնչվող տեղեկությունների հավաքագրման բնագավառում մասնագիտական կարողությունները։ 

 

Այս փուլի շրջանավարտները կարևորում են հատկապես ծրագրում ոլորտի փորձառու մասնագետների ներգրավվածությունը, նրանց հետ քննարկումների,  իրավաբանական փաստաթղթերի կազմման հմտությունների զարգացման հնարավորությունները։ Ըստ նրանց՝ ծրագրի շրջանակում ստացած տեսական գիտելիքները լրացնում են բուհական կրթությանը, իսկ գործնական պարապմունքները՝ մասնագիտական գործում հմտանալու հիանալի հնարավորություն են տալիս։ 

 

«Թումանյան» փաստաբանական գրասենյանի փաստաբան Կարեն Թումանյանը, որը դասավանդում է և «Իրավաբանական կլինիկայում», և բուհում, նույնպես կարծում է, որ ծրագրի շրջանակում տված գիտելիքները լրացնում են բուհական կրթությանը։

 

ՎՊՀ Իրավագիտության բաժնի ուսանողուհի, ծրագրի շրջանավարտ Գոհար Նազարյանը կարևորում է հատկապես տեսական փուլում ուսումնասիրած «Մարդու իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները» թեման, իսկ պրակտիկայի ընթացքում՝ բազմապիսի իրավական փաստաթղթերի կազմումը, դրանցում հմտանալը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգին ծանոթանալը։

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, ՀՀ Փաստաբանական դպրոցի դասախոս Հասմիկ Հարությունյանը ծրագրի շրջանակում դասավանդել է խոսքի ազատության իրավունք և իրավունքների պաշտպանության մեխանիզմներ։ Նա կարևորում է տարբեր մարզերից և տարբեր տարիքային խմբերի ուսանողների, ինչպես նաև իրավական համակարգի աշխատողների ներգրավվածությունը։ Միաժամանակ այդ բազմազանությունը մարտահրավեր է համարում դասավանդման պրոցեսի համար։

 

Ծրագրի մասնակից, մասնագիտությամբ իրավաբան Ձայնիկ Սրապյանը, որն այժմ ոստիկանությունում է աշխատում, նշում է, որ ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ մասնակիցներին տրվում է մասնագիտական անսահմանափակ հարցեր տալու ու պատասխաններ ստանալու, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ ակտիվ քննարկումների հնարավորություն։ Ձայնիկը նաև բարձր է գնահատում ծրագրի ճկունությունը՝ թեմաների շուրջ առաջարկներ անելու հնարավորությունը։

 

«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր-ղեկավար, միջազգային փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը կարծում է, որ ծրագիրը հետաքրքիր է ստացվել․ «Չնայած առցանց ձևաչափին՝  բավականին աշխույժ միջավայրում է անցել՝ փոխակտիվության առումով»,-նշում է Արա Ղազարյանը։ Օրինակ՝ «Ատելության խոսք» թեմայի շուրջ դասընթացները անց են կացվել հարց-պատասխանի, առցանց խաղի միջոցով։ Ա․ Ղազարյանը նկատում է նաև, որ հնարավոր չէ մի քանի դասընթացներով լիովին փոխանցել թեման, քանի որ թեմաները բարդ են ու փաստացի շոշափում են իրավունքի բոլոր ճյուղերը, սակայն որոշ գաղափարներ հնարավոր է եղել  ներկայացնել։

 

«Իրավաբանական կլինիկայի» ծրագրի շնորհիվ ոլորտը համալրվում է մարդու իրավունքներն արժևորող և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին տիրապետող մասնագետներով։

 

«Իրավաբանական կլինիկա 2021-22 թթ․»-ի շրջանավարտները կստանան նաև ծրագրին մասնակցության մասին հավաստող վկայականներ։

Դիտումներ՝ 351

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????