Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ

June 24, 2022

Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2022 թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Նախագիծը վերաբերում է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների կարգապահական պատասխանատվության կառուցակարգերի ներդրմանը։ Նախագիծը ավելի վաղ՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և 2022 թվականի մարտի 25-ին հանրային քննարկման դրված նախագծերի լրամշակված տարբերակն է, որոնց վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել էր կարծիք։ Հիշեցնենք, որ սկզբնական նախագծերը 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ուղարկվել են  Վենետիկի հանձնաժողով, որն էլ 2022 թվականի մարտի 21-ին կարծիք է հրապարակել։ 

 

Վերստին նշում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներով արձանագրված խախտումները իրավացիորեն պետք է հանդիսանան քննության առկա՝ դրանում դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հանգամանքը պարզելու նպատակով, սակայն վարույթ կարող է հարուցվել միայն օրինականության և Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների պահպանմամբ։

 

Նախագծով պահպանվել է օրենքին հետադարձ ուժ տալու կարգավորումը։  Վենետիկի հանձնաժողովն օրենսդրության հետադարձ ուժի կիրառման մասով արձանագրել է, որ այն պետք է ընդհանրապես բացառվի՝ ապահովելու համար, որ չստեղծեն հնարավոր հետագա մարտահրավերներ Հայաստանի համար ՄԻԵԴ-ում: Оրենքին հետադարձ ուժ հաղորդելու հարցը անհրաժեշտ է դիտարկել Սահմանադրության բարեփոխումների շրջանակներում՝ լավագույն փորձի վրա հիմնված, խիստ իրավաչափ նպատակ հետապնդող  և հանրային շահից բխող բացառություն նախատեսելու միջոցով։

 

Գործող Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը նախատեսում է կարգապահական վարույթ հարուցելու առիթ, այն է՝ վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, սակայն Կազմակերպության հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 06.05.2022 թվականի դրությամբ վերը նշված առիթով Նախարարը կարգապահական վարույթներ չի հարուցել, հետևաբար նաև՝ դատավորին կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու վերաբերյալ որևէ միջնորդություն Բարձրագույն դատական խորհուրդ չի ներկայացվել: Ստացվում է, որ մի կողմից, նախաձեռնվում է հետադարձ ուժի արգելքի խախտմամբ վարույթներ հարուցելու ընթացակարգ, մյուս կողմից, ներկայումս արձանագրվող խախտումները մնում են անհետևանք։

 

Նախագծով կարգապահական վարույթ հարուցելու առիթը միջազգային դատարանի դատական ակտերի ուսումնասիրությունն է, մինչդեռ ուսումնասիրության իրականացման ժամկետ Նախագիծը չի նախատեսում, և ստացվում է, որ ուսումնասիրությունը կարող է իրականացվել նախագծի ընդունումից անորոշ ժամանակ անց։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամանակահատվածում է լիազոր մարմինը կատարում ուսումնասիրություն և դիմում Բարձրագույն դատական խորհուրդ արձանագրված խախտումների մասով։

 

Նախագծի ուսումնասիրության արդյունքում բաց է մնացել այն հարցը, թե արդյոք ՀՀ Կառավարության և դիմումատուի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը նույնպես վարույթ հարուցող մարմնի համար ուսումնասիրության հիմք է հանդիսանալու, եթե այո, ապա նման որոշումները նույնպես պետք է նախատեսվեն Նախագծում։ 

 

Ներկայացված և մի շարք այլ առաջարկություններ Կազմակերպությունը ներկայացրել է Աժ պետական և իրավական հարցերի հանձնաժողով։

 

Դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 125

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????