Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը կշարունակի լսել Սաշիկ Սուլթանյանի գործով վկաներին

August 8, 2022

Մամուլի հաղորդագրություններ

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա 2022 թ․ օգոստոսի 8-ին՝ 15։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Տիգրան Մեծի պող․ 23/1)։ 

 

Նախորդ դատական նիստին դատարանը լսեց 4 վկաների, մյուս 5 վկաներին դատարանը կլսի այսօր։

 

Հիշեցնենք՝ Ս․ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին:

 

Դիտումներ՝ 61

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????