Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տասը տարի. «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»

December 9, 2022

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Տասը տարի. «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»

 

Ընտրական գործընթացների ամբողջականության համար պայքարելն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։

 

2012թ․ դեկտեմբերին ընտրությունների քաղաքացի դիտորդների եվրոպական կազմակերպությունները գործարկեցին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ)՝ ի պատասխան տարածաշրջանում ժողովրդավարական հետընթացի և ընտրությունների քաղաքացի դիտորդների համերաշխության ու միջազգային համագործակցության ծագող անհրաժեշտության։

 

Դրանից ի վեր ԺԸԵՊ-ը դարձել է Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Շվեդիայից և Ուկրաինայից 16 անդամներով մասնագիտական ցանց։ ԺԸԵՊ-ը միավորված է ողջ Եվրոպայում ընտրական գործընթացները բարելավելու և իր անդամների ու փորձագետների համար միմյանցից սովորելու ու մասնագիտացման հարթակ տրամադրելու ընդհանուր նպատակի շուրջ։ Վերջին տասնամյակում ԺԸԵՊ-ը վերապատրաստել է ավելի քան 1000 դիտորդների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից՝ այսպիսով խթանելով տարածաշրջանում ընտրությունների՝ քաղաքացիների դիտորդական կարողությունների արագ զարգացումը:

 

Այսօր ԺԸԵՊ-ը կապի առանցքային օղակ է՝ թե եվրոպական և թե միջազգային հաստատություններին ընտրությունների քաղաքացի դիտորդների կարիքներն ու գիտելիքը ջատագովելու համար։

 

Ապատեղեկատվական արշավների, քաղաքացիական հասարակության դերակատարների գործունեության քրեականացման և (թվային) տեղեկատվական ոլորտում մանիպուլյացիաների աճով պայմանավորված՝ ԺԸԵՊ անդամների տեղական փորձն ու գիտելիքն այսօր ավելի քան երբևէ կարևոր է՝ Եվրոպայում տարբեր ուղղություններով միտումները կանխատեսելու և ժողովրդավարական ինստիտուտների ամբողջականությունն ապահովելու համար:

 

Թեև ընտրական պրոցեսների ամբողջականության համատեքստում ձեռքբերումներ են գրանցվել Ուկրաինայում, Հայաստանում և Մոլդովայի Հանրապետությունում, մենք ականատես ենք լինում քաղհասարակության դերակատարների դեմ դաժան բռնաճնշումների Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում և Ադրբեջանում, ինչպես նաև մտահոգիչ միտումների՝ ԵՄ որոշ անդամ պետություններում։

 

«Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի մեր բելառուս վեց գործընկերներ, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բիալինտսկին, քաղբանտարկյալներ են։

 

Ռուսաստանի Դաշնությունում ԺԸԵՊ-ը ճանաչվել է որպես օտարերկրյա անցանկալի կազմակերպություն։ ԺԸԵՊ-ի հետ առնչության ցանկացած տեսակի քրեականացման պատճառով մեր հիմնադիր անդամը՝ ռուսական «Գոլոս» շարժումը ստիպված եղավ դադարեցնել ԺԸԵՊ-ին իր անդամակցությունը։ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմով ու անբարենպաստ ազդեցության ցանցերով Ռուսաստանն իր քայքայիչ ազդեցությունն ունի իր սահմաններից անդին։

 

Ընդգծելով վերջին տաս տարիների հաջողությունները՝ ընդունում ենք նաև առաջիկայում սպասվող մարտահրավերները․ ԺԸԵՊ-ն իր բոլոր անդամ կազմակերպություններով կշարունակի ամրապնդել դաշինքներն իր գործընկերների հետ ողջ տարածաշրջանում, ճնշում գործադրել եվրոպական կառավարությունների վրա՝ իրականացնելու ազատ և արդար ընտրությունները պաշտպանող քաղաքականության առաջարկությունները, և նպաստել ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության անկման հակադարձմանը:

 

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) ընտրությունների՝ Եվրոպայի քաղաքացի դիտորդների 16 անկախ կազմակերպությունների ցանց է: ԺԸԵՊ-ի նպատակն է աջակցել ընտրությունների` քաղաքացիների կողմից դիտորդությանը, և նպաստել ժողովրդավարական ընտրական գործընթացներին ողջ Եվրոպայում: ԺԸԵՊ-ը ստորագրել է Քաղաքացիական կազմակերպությունների կողմից ընտրությունների ոչ կուսակցական դիտորդական առաքելության և մշտադիտարկման գլոբալ սկզբունքների հռչակագիրը և Ընտրությունների անկուսակցական դիտարկման վարքագծի կանոնները, և նաև Տեղական ընտրությունների դիտորդների համաշխարհային ցանցի անդամ է։ ԺԸԵՊ-ին ֆինանսական աջակցություն են տրամադրում Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչությունը և Եվրոպական միությունը։

 

epde.org

Դիտումներ՝ 164

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????