Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանի Հանրապետությունը չպետք է մասնակիցը դառնա Ռուսաստանի Դաշնության ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին

May 18, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք

2023-ի մայիսին Երևանում ձեռբակալվել էր վոլգորադցի դեռահաս Յարոսլավ Ինոզեմցևը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր դեռահասի իրավունքների պաշտպանությունը տեղում։ Ձերբակալումից ժամեր անց դեռահասին ազատ են արձակել։ 

 

Չնայած ռուսական մամուլը գրում է արտահանձման հավանականության մասին, ՀՔԱՎ-ի կողմից ուղարկված հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Ինոզեմցևի հանձման վերաբերյալ միջնորդություն կամ գրություն դեռևս չի ստացվել: Ոստիկանության բաժանմունքում ևս շարունակաբար շրջանառվել է  Ինոզեմցևին արտահանձնելու մասին տեղեկատվությունը, ըստ որի արդեն կան արտահանձման մասին փաստաթղթերը և շուտով անձը ստիպված է լինելու հանձնվել։ 

 

Յարոսլավ Ինոզեմցևը 14 տարեկանից հետապնդման մեջ է։ Մեջբերում ենք հատված Լատվիայից հեռարձակվող Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․ 

 

«Յարոսլավը 12 տարեկանից հակակառավարական, հակապուտինյան գրառումներ էր անում Вконтакте-ում։ Նրան սկսել էին հետևել։ Նաև դպրոցում էր փորձում իր քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանել, բողոքում էր դպրոցական համազգեստի դեմ։ Երբ քովիդ էր, տանն էին մնում, երեխեքի հետ ինչ-որ ինքնաշեն ճայթուկներ (петарда) էին սարքում և պայթեցնում ձորակում։ Հետո իրենք փորձաքննության ենթարկեցին առգրավված ինքնաշեն ճայթուկը, պարզվեց, որ այն կարող է միայն փայտե արկղ պայթեցնել։ Այսինքն՝ դպրոցը պայթեցնելու համար սա բավարար էլ չէր, ուստի՝ իրենք որոշեցին տղայիս անմեղսունակ ճանաչել և, արդեն ճանաչելուց հետո, նոր հոդված մեղսագրեցին՝ պետական իշխանությունը ապակայունացնելու նպատակով ահաբեկչական գործողություն նախապատրաստելը», – պատմել է Յարոսլավի մայրը։

 

Ռուսաստանում Ինոզեմցևին մեղադրում են դպրոցի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։  Անցյալ տարվա հուլիսին ռուսական դատարանը դեռահաս տղային մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ապօրինաբար պայթուցիկ նյութեր պահելու համար։ Որպես պատիժ դատարանը նրան հարկադիր հոգեկան բուժում է նշանակել։

 

3 տարի տևող դատական գործընթացը ավարտվել է վերաքննիչ վճռով, որից անմիջապես հետո՝ 2023-ի մարտին, 17-ամյա Յարոսլավը և նրա մայրը փախել են Ռուսաստանից։ Ռուսական ՆԳՆ-ն տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ 

 

ՀՔԱՎ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Հայաստանը պարտավո՛ր է ձեռնպահ մնալ ՌԴ-ին քաղաքացիներ արտահանձնելու գործընթացից, հակառակ դեպքում Հայաստանը մասնակից կդառնա Ռուսաստանի Դաշնության բռնապետական ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման գործընթացին, և ի վերջո նման մասնակցությամբ կխախտի քաղաքական հալածյալների մարդու իրավունքները։ Քանի դեռ իրական է վտանգը, որ արտահանձնվող ՌԴ քաղաքացիները կարող են ենթարկվել խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ՌԴ իրավապահ մարմինների կողմից, մեծ է ռիսկը անգամ արտադատական մահապատժի ենթարկվելու, Հայաստանի Հանրապետությունը որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետություն, չպետք է կատարի երկու պետությունների միջև գոյություն ունեցող իրավական փոխօգնության մասին պայմանագիրը, որն այլևս առոչինչ է ՌԴ-ի ռեժիմի հակամարդկային և հակաիրավական քաղաքականության հետևանքով։ 

 

ՀՔԱՎ իրավապաշտպան ՀԿ-ն պատրաստ է ստանձնել այն անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, որոնք Հայաստան  են եկել իրենց քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումներից խուսափելու հիմքով։ 

 

Արտահանձնելուն ուղղված ցանկացած գործողություն ոչ միայն ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրության մաս կազմող նորմերը, այլև հանդիսանում է ժողովրդավարական և իրավական արժեքների դեմ ուղղակի ոտնձգություն։ Ուստի գրասենյակը կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ գործողություններից և յուրաքանչյուր պարագայում կոչված լինել Մարդու՝ գերագույն արժեքի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը։ 

Դիտումներ՝ 265

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????