Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իշխանությունները պարտավոր են իրականացնել “զրո հանդուրժողականության” քաղաքականություն խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի յուրաքանչյուր խախտման դեպքի հանդեպ

June 27, 2023

Գործունեություն | Իրավունքներ | Խոշտանգման արգելքի համաթիվ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ

 

👥 Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր

 

🤝Գործունեության շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր ներդրումն է  ունեցել խոշտանգումների կանխման գործընթացում։ Տարիներ շարունակ լինելով Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբում՝ մենք կատարել ենք 

մշտադիտարկումներ, 

✅ներկայացրել Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարի վիճակը,

✅Կազմակերպությունը բազում միջազգային հարթակներում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի շարունակական պրակտիկային։ 

 

❗️ Ամփոփելով Կազմակերպության մշտադիտարկման և վերլուծության արդյունքները՝ արձանագրում ենք, որ վերջին տարիներին խոշտանգման դեմ պայքարում պետության կողմից ձեռնարկվող միջոցառումները ոչ միայն ուղղված չեն եղել առկա իրավիճակի բարելավմանը, այլև ավելի են վատթարացրել այն սկսած 2021-ից։ Հետընթացը դրսևորվել է ոչ միայն խոշտանգման դեպքերի շարունակական արձանագրմամբ, խոշտանգման գործերի ոչ արդյունավետ քննությամբ, այլև խոշտանգման գործերը քննող անկախ մարմնի գործունեության դադարեցմամբ։

 

❗️  Պետությունը որդեգրել է նահանջի և ոչ ժողովրդավարական լուծումների ճանապարհը, մինչդեռ պետք է իրականացներ խոշտանգման գործերի քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումներ, ներդներ  գործիքակազմեր, կատարեր խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության ոլորտում համակարգային փոփոխություններ և ի վերջո ուղղեր  նշված իրավունքի պաշտպանությունը իրավական պետության զարգացման վեկտորին։

 

⭕️ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԱՆԿԱԽ ՄԱՐՄՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ 

Պետությունը ցույց տվեց խոշտանգման դեմ պայքարում ներդրվող ջանքերի ապարդյունությունն ու այս ոլորտում կամքի բացակայությունը, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պատճառաբանությամբ դադարեցրեց խոշտանգման գործերը քննող անկախ և ինստիտուցիոնալ մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության գործունեությունը՝ խոշտանգումների գործերով քննչական ենթակայությունը փոխանցելով Ազգային անվտանգության ծառայությանը, այնուհետև  2022թ․ մայիսի 5-ից՝ ՀՀ քննչական կոմիտեին։  Քննչական կոմիտեին խոշտանգման գործերի քննչական ենթակայության վերապահումը հանդիսացել է արհեստական և «մնացորդային» լուծում, քանի որ հենց այդ և այլ պետական ծառայություն իրականացնող անձանց հակազդման համար էր ստեղծվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ ՀՀ քննչական կոմիտեն չունի ինստիտուցիոնալ և գործառութային այն մակարդակի անկախություն և անաչառություն, որը պահանջվում է խոշտանգման գործերի քննության համար։ Խոշտանգման գործերով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին և ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին վերագրվող խոշտանգման գործերի և նշված երկու մարմինների կողմից իրականացվող “հայելային” նախաքննությունը ոչ միայն չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, այլև փաստացի չի կարող ապահովել արդյունավետ, անկախ և անկաշկանդ քննություն։ Կազմակերպությունը բազմիցս նշել և սույնով վերահաստատում է, որ խոշտանգման գործերի քննության արդյունավետության և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման նպատակով հարկ է ստեղծել ինստիտուցիոնալ և գործառութային առումով անկախ և անաչառ մարմին։

 

⭕️ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐԸ 

2021 թ․ - ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել ավտոմեքենա, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր: Դրանից հետո հրկիզվել էր ոստիկանների վարած ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել էին ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին, բռնության ենթարկել արական սեռի ներկայացուցիչներին։ ՀՔԱՎ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։

 

2022 թ․ - սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման էին ենթարկել  զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման էին ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Գործողության ընթացքում՝ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասվածքներ էին հասցրել: ՀՔԱՎ-ը ներկայացրել էր  հաղորդում, որը կցվել էր հարուցված քրեական գործին։

 

2023 թ․ - * ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) և ՀՀ  Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության ներկայացուցիչները «Պոլիգրաֆ» տեխնոակումբում կատարած խուզարկության ընթացքում ակումբում գտնվող բոլոր անձանց պառկեցրել էին գետնին և ֆիզիկական ուժի ներգործությամբ տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել էին ծեծի, ինչպես նաև մերկացվել։ ՀՔԱՎ-ը ստանձնել է տուժածների իրավունքների պաշտպանությունը։

*Հունիսի 17-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ կիրառվել էր բռնություն։ Ալավերդյանը հայտնել էր, որ ինքը դարձել է բռնության զոհ, քանի որ ոստիկանները բռնություն են կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ և ինքը փորձել է միջամտել։ Դեպքից ավելի վաղ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում բռնության զոհ էին դարձել նաև փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը։ Նրանք ներկայացրել էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

 

⭕️ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Խոշտանգման դատավարական ընթացակարգերի և չափանիշների պահպանության առումով արձանագրում ենք, որ շարունակվում է խոշտանգման դեպքերի ոչ պատշաճ փաստաթղթավորման պրակտիկան, որի արդյունքում չի ճանաչվում  խոշտանգման կամ վատ վերաբերմունքի փաստը: Անդրադառնալով նաև քննարկվող հանցակազմով պատժի անխուսափելիությանը և համարժեքությանը՝ նշենք, որ խոշտանգում կատարած որոշ անձինք, այդ թվում՝ ոստիկաններ, քրեակատարողական հիմնարկների ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ միայն մնացել են անպատիժ, այլև  ստացել են ավելի բարձր պաշտոններ։

 

Ինչ վերաբերում է խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման ինստիտուտին՝ չկան պետության հովանավորությամբ գործող վերականգնողական կենտրոններ խոշտանգում վերապրածների համար։

 

Ամփոփելով նաև իրավակիրառ պրակտիկայի արդյունքները՝ նշենք, որ 2022 թվականի ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննվել է 340 քրեական գործ, որոնցից 90-ը կարճվել է: Մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան:Միայն մեկ մեղադրական դատավճիռ է ուժի մեջ մտել 2022թ․-ի մարտին։ 

 

Կազմակերպությունը վերստին ընդգծում է խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բացարձակ բնույթը, քննարկվող իրավունքի պաշտպանության կարևորությունը անգամ բնակչության կյանքին սպառնացող, արտակարգ կամ պատերազմական իրավիճակներում և հիշեցնում, որ այս ոլորտում իրականացվող պայքարում զիջումներն անընդունելի են, իսկ նահանջող ու «մնացորդային» լուծումները՝ դատապարտելի։ 

 

Ի վերջո, ելնելով վերը շարադրվածից, գտնում ենք որ իշխանությունները չեն դրսևորում համարժեք քաղաքական կամք, եթե չասենք բացակայում է քաղաքական կամքը՝ երաշխավորելու խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովումը։

 

✅ Կրելով «Մարդը՝ գերագույն արժեք» սկզբունքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավախորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին, այդ թվում՝ խոշտանգման ենթարկված անձանց։ Մեզ կարող եք գրել և զանգահարել 👇

 

📩 https://www.facebook.com/hca.vanadzor

☎️ +374 77 34 22 68

Դիտումներ՝ 134

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????