Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2018 թ. հոկտեմբերի 5-ին գյումրեցի Է. Կ.-ին Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ծեծած աշխատակիցների նկատմամբ 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Տեղի ունեցածի վերաբերյալ Է. Կ.-ի մոր ահազանգից հետո 2018թ. հոկտեմբերին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Մայրը հայտնել էր, որ չնայած ծեծելու փաստն արձանագրվել է, նրան այցելել է դատաբժիշկը, բայց խոշտանգման փաստով քննություն չի իրականացվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում: Իրեն ծեծելու վերաբերյալ բացատրություն է տվել Է. Կ.-ն, որն այս պահին գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:
Ստացված տեղեկությունների հիման վրա 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Է. Կ.-ն ճանաչվել է տուժող: