Հրապարակումներ | Նորություններ
Հարգելի բարեկամ
Մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ ոտնձգություններն ու մարտահրավերները բռնապետական և ավտորիտար ռեժիմների կողմից շարունակվեցին նաև անցնող 2023թ․-ին, որոնք մեծապես պայմանավորված էին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայով։
Մենք Հայաստանում ևս ունեցանք լրջագույն մարտահրավերներ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի սեպտեմբերի 19-ի սանձազերծած պատերազմական գործողությունների և դրա ուղղակի սպառնալիքի ներքո 100 հազարից ավել բնակչության բռնի տեղահանման հետևանքով։
Պատերազմն ու ագրեսիաներն ուղեկցվեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեզրկմանն ուղղված բազմաթիվ գործողություններով, որոնք ուղեկցվում էին ապատեղեկատվությամբ, կեղծիքներով և թիրախավորմամբ։
Իշխանությունները, մյուս կողմից, պատշաճ կամք ու հետևողականություն չցուցաբերեցին նշված օբյեկտիվ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ, ինչըը հնարավոր կլիներ միմիայն ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների մեխանիզմների հզորացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով վերցրած հանձնառությունները հետևողական իրականացնելու արդյունքում։
Միևնույն ժամանակ, միասին մենք ջանքեր գործադրեցինք թվարկված մարտահրավերները դիմագրավելու և Հայաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների արժեքները պաշտպանելու հարցում։
Շնորհավորելով Ձեր, Ձեր սիրելիների ու համախոհների Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթում ենք Ձեզ հաջողություններ եկող 2024 տարում ագրեսիաները, պատերազմները դադարեցնելու, մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ նոր մարտահրավերները կանխելու և հաղթահարելու, առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ