Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ներկայացնելու գնային առաջարկ ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում հոգեսոցիալական ծառայությունների կարիքի գնահատում իրականացնելու համար։
Հետազոտությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա (2024-2026 թթ․) ծրագրի շրջանակներում։
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև խթանել հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ:
Ծրագրի խնդիրներն են՝
Հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը զրկված են իրենց համայնքներում անկախ ապրելու և նախընտրելի ու անհրաժեշտ սոցիալական և առողջապահական ծառայությունները ստանալու հնարավորությունից: Այդ ծառայություններն անհասանելի են, քանի որ համայնքահենք ծառայությունների ենթակառուցվածքներն ամբողջությամբ ձևավորված չեն, դրանք հատվածական և չփոխկապակցված են:
Հոգեկան առողջության խնդիրներ և աջակցության բարձր կարիք ունեցող անձանց պահանջմունքներին հիմնական արձագանքը հաստատություններում նրանց բուժման և խնամքի (բնակության) կազմակերպումն է։
2021 թ. ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Օրենքով, ի թիվս այլնի, ամրագրվել է համայնքներում ծառայությունների մատչելիության ապահովման դրույթը։
Գնահատման նպատակն ընտրված համայնքների ժողովրդագրական, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հավաքագրումն ու գնահատումն է, ինչպես նաև հոգեկան առողջության գործող ծառայությունների և դրանց արդյունավետության գնահատումը ու հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը՝ ուղղված հոգեսոցիալական աջակցության ծառայությունների պիլոտային ներդրմանը։
Թիրախ մարզերը
Կարիքի գնահատումը պետք է ընդգրկի ՀՀ Արարատի և Շիրակի մարզերը։
Հայտատուի պարտավորությունները
Աշխատանքների շրջանակը
Արդյունքները և ժամանակացույցը
Ծառայություն մատուցողը պետք է ապահովի հետևյալ արդյունքները՝
Ծառայություն մատուցողը պարտավոր է կատարել հանձնարարությունը՝ հիմնվելով սույն տեխնիկական առաջադրանքի վրա՝ հանձնարարության իրականացման ամբողջ ընթացքում ապահովելով սերտ կապ և համագործակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ: Յուրաքանչյուր փուլում նախքան հաջորդ փուլ անցնելը պարտադիր է արդյունքների հաստատումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:
Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակում կազմված ուսումնասիրության շրջանակը, արդյունքները և այլ վերաբերելի նյութերը չեն կարող օգտագործվել, հրապարակվել և/կամ տարածվել առանց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախնական գրավոր հաստատման։
Պայմանագրի տևողության ժամկետը
Աշխատանքների սկիզբ՝ 2024 թ․ ապրիլի 18։ Տևողությունը՝ առավելագույնը 50 օրացուցային օր։
Հայտատուն պետք է ունենա՝
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը հայերեն՝
Հայտերը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկել mtemuryan@hcav.am էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը (ներառյալ):
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Կազմակերպության մասին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:
Կազմակերպությունն անվճար իրավական աջակցություն է տրամադրում տարեկան շուրջ 1000 քաղաքացու ՀՀ ողջ տարածքում, վարում ռազմավարական դատավարություններ, մշտադիտարկում իրականացնում փակ և կիսափակ հաստատություններում, պետական կառույցների, ՏԻՄ-երի, ընտրական գործընթացների նկատմամբ։ Կատարում է իրավական ակտերի վերլուծություն և ներկայացնում օրենսդրական առաջարկներ, իրականացնում խաղաղասիրական ծրագրեր, կարողությունների զարգացման ու իրազեկման նպատակով դասընթացներ ու քննարկումներ, տեղեկատվություն տրամադրում միջազգային կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Կազմակերպության գործունեության ուղղություններից է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։