Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մաքսիմ Վայտկյավիչուսը չի հանձնվի ոչ ժողովրդավար ու մարդու իրավունքները պարբերաբար խախտող Բելառուսի Հանրապետությանը

June 19, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն

Հայաստանը Մաքսիմ Վայտկյավիչուսին ճանաչել է փախստական և տրամադրել  ապաստան։

 

2024թ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ձեռբակալում է Վրաստանից Հայաստան մուտք գործած Բելառուսի քաղաքացի Մաքսիմ Վայտկյավիչուսին։ Մաքսիմը Բելոռուսի ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին է մասնակցել ունի ընդդիմադիր հայացքներ, որոնց պատճառով էլ  ցույցերից մեկի ժամանակ բերման է ենթարկվել, 15 օր պահվել  կալանքի տակ, խոշտանգվել ու ենթարկվել անմարդկային վերաբերմունքի։

 

Վերջինիս  նկատմամբ Բելառուսի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «զինվորական ծառայությունից խուսափելու» հիմքով։ 

 

Մաքսիմ Վայտկյավիչուսի իրավունքները և շահերը դատարաններում և ՀՀ պետական մարմիններում ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը։ 

 

Փետրվարի 9-ին Տավուշի մարզի Դատախազության կողմից միջնորդություն է ներկայացվում Դատարան Մաքսիմին կալանավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով, որ Բելառուսի իրավապահ մարմինները նրա հանդեպ հետախուզում են հայտարարել։ Արդյունքում դատարանը բավարարում է միջնորդությունը․ Մաքսիմը կալանավորվում է 40 օր ժամկետով, ապա անընդհատ ժամկետը երկարացվում էր։

 

 ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ․ ապրիլին ստացել է Բելառուսի Հանրապետությունից հանձման մասին միջնորդություն։

 

Մաքսիմը ձերբակալվելուց անմիջապես հետո դիմել էր ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, հայցելով ապաստան։

 

Ապաստան տրամադրելու մասին որոշմամբ արժանահավատ են ճանաչվել քաղաքական հետապնդման ենթարկվելու փաստ  և արձանագրել է, որ Բելառուսի իշխանությունը չի հանդուրժում այլակարծությունը․ անձինք տարբեր մեղադրանքներով կարող են դատապարտվել ազատազրկման։ Ապաստան տրամադրելու որոշման մեջ արձանագրվել է, որ կամայական ձերբակալությունները և կալանավորումները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների պարբերաբար խախտումներով։

 

Ապաստան տրամադրելու որոշման հիման վրա երեկ ուշ երեկոյան 4 ամիս  անազատության մեջ պահվելուց հետո Մաքսիմ Վայտկյավիչուսը ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։ 

Դիտումներ՝ 253

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????