Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անցումային արդարադատության հաստատման եւ կազմակերպման մասին» Թունիսի Հանրապետության օրենքը

January 24, 2019

Այլ | Գործունեություն | Գրադարան | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018 թ. օգոստոսի 18-ին պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Իր խոսքում նա մասնավորապես նշել է. «Ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»:

 

Այս համատեքստում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Թունիսի Հանրապետության «Անցումային արդարադատության հաստատման և կազմակերպման մասին» օրգանական օրենքի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը: Հայերեն թարգմանությունը կատարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) կողմից կատարված ոչ պաշտոնական թարգմանությունից:

 

Օրենքում ներկայացված է անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների կոպիտ խախտումների ուղղությամբ «անցումային արդարադատություն» իրականացնելու գործընթացը՝ ավտորիտար համակարգի քայքայման միջոցով ճշմարտության բացահայտումը, պատասխանատվության ենթարկելն ու վնասի հատուցումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները անկախ հանձնաժողով ստեղծելու միջոցով:

 

Անցումային արդարադատությունը, ըստ օրենքի, նշանակում է «անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները հասկանալու եւ դրանցով զբաղվելու համար կիրառվող մեխանիզմների եւ մեթոդների ամբողջական գործընթաց՝ բացահայտելով դրանց ճշմարտությունները եւ պատասխանատվության ենթարկելով դրանց համար պատասխանատվություն կրողներին, ապահովելով զոհերին հատուցմամբ և վերականգնելով նրանց իրավունքները՝ ազգային հաշտեցման հասնելու, կոլեկտիվ հիշողությունը պահպանելու եւ փաստաթղթավորելու, նման խախտումների չկրկնվելը եւ ավտորիտար պետությունից ժողովրդավարական համակարգին անցումը երաշխավորելու համար, որը նպաստում է մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը»:

 

Օրենքը, ի թիվս մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նշում է դիտավորյալ սպանությունը,  բռնաբարությունը եւ սեռական բռնության ցանկացած ձեւ, խոշտանգումը, բռնի անհետացումը, մահապատիժն առանց արդար դատավարության երաշխիքների:

 

Որպես գործընթացի վերջին բաղադրիչ նշվում է հաշտեցումը, սակայն հատուկ ընդգծվում է, որ «հաշտեցումը չի նշանակում խախտումների համար պատասխանատուների անպատժելիություն եւ պատասխանատվության բացակայություն»:

 

«Ընդհանուր դրույթներ» բաժնում ներկայացվում է Անկախ հանձնաժողովի կազմավորումն ու աշխատանքը:

 

Օրենքը հնարավորություն է տալիս ծանոթանալու անցումային արդարադատության միջազգային փորձին և հասկանալու նման օրենքի ընդունման անհրաժեշտությանը Հայաստանի Հանրապետությունում ներկա իրավիճակում:

 

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 2347

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????