Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զեկույց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագերից նրանց հասանելիության խնդիրների մասին

July 18, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2023թ. սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը իրականացրեցին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները եւ օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն:

 

Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ։

 

Բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ նոյեմբեր-2024թ հունիս ժամանակահատվածում անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված անձանց ՀՀ բոլոր մարզերում՝ կոնտակտային անձանց եւ իրավաբանների միջոցով։

 

Իրավաբանական աջակցության նպատակն էր իրավաբանական եւ տեղեկատվական խորհրդատվության միջոցով նպաստել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, մշտադիտարկել պետական եւ համայնքային աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի եւ հետագա քաղաքականությունների եւ ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։

 

 

2023 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ օրս կազմակերպությունը տրամադրել է ավելի քան 1650 իրավական խորհրդատվություն։

 

Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում մինչ օրս տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 259 գրություն։

 

  • ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 188 գրություն

  • ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ 43 գրություն

  • ՀՀ առողջապահության նախարարություն՝ 10 գրություն

  • ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոն՝ 6 գրություն

  • ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2 հանցագործության մասին հաղորդում

  • ՀՀ արդարադատության նախարարություն՝ 5 գրություն

  • ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 3 գրություն

  • ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 2 գրություն

 

Կազմակերպության կողմից տրամադրված իրավական աջակցության ընթացքում մենք արձանագրել ենք մի շարք համակարգային խնդիրներ և սույն զեկույցում ներկայացրել ենք խնդիրները և դրանց լուծման առաջարկությունները։ Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 167

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????