Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինֆոքոմի գործը նոր քննության կենթարկվի

July 24, 2024

Գործունեություն | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ

2024թ-ի փետրվարի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը  ՀՀ գլխավոր դատախազություն էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ Ինֆոքոմի հայտնի հետաքննական հոդվածի հիման վրա։ Մարտի 26-ին Կազմակերպությունը գրություն է ստանում, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում իրականացված ուսումնասիրությամբ հանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։ 2024 թվականի մայիսի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ բողոք է ներկայացրել և խնդրել առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։ 

 

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ներկայացված բողոքը՝ սխալ մեկնաբանելով և կիրառելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են քրեական վարույթ նախաձեռնելուն և չնախաձեռնելու դեպքում դրանց բողոքարկման ժամկետներին և կարգին։

 

Մասնավորապես, ըստ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մեկնաբանման՝ ՀՔԱՎ-ը չի պահել քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ բողոք ներկայացնելու դատավարական կարգը, բողոք չի ներկայացրել 15-օրյա ժամկետում։

 

Կազմակերպության կողմից քրեադատավարական օրենսդրության պահանջի խախտում թույլ չի տրվել, ներկայացված հաղորդման հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին 24 ժամվա մեջ Կազմակերպությանը  չի տեղեկացվել, հետագայում այդ մասին տեղեկանալով՝ վերադասության կարգով բողոքարկել է պատշաճ ժամկետում, իսկ դրա մերժման մասին որոշումը ստանալուց հետո կրկին պատշաճ ժամկետում բողոքարկել է Դատարան։

 

Դատարանի դիրքորոշման դեմ Կազմակերպությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին բողոք է ներկայացրել՝ հիմնավորելով որոշման ոչ իրավաչափ լինելը, և ՀՀ քրեական դատավարության օրենսդրության նպատակներին հակասելը, այն է՝ անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների արդյունավետ կարգի սահմանումը։

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Կազմակերպության կողմից ներկայացված բողոքը, և ղեկավարվելով ՄԻԵԴ և ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռներով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներով արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն կիրառված սահմանափակումները չպետք է այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության  իրավունքը, որ վնաս հասցնեն այդ իրավունքի բուն էությանը։

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր չի համարել Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները: Վերաքննիչը փաստել է, որ 24 ժամվա ընթացքում վարույթի նախաձեռնված չլինելը ինքնին չի կարող դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմք հանդիսանալ։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործը ուղղարկել է ստորադաս դատարան նոր քննության՝ նաև արձանագրելով, որ եթե վերաքննիչ քրեական դատարանը բողոքի հիմքով որոշում կայացնի, խաթարվելու է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառույթային կապը, քանի որ Առաջին ատյանի դատարանը ըստ էության չի քննել գործը և հիմնավորված ու իրավաչափ դիրքորոշում չի հայտնել։

 

Արդյունքում՝ փաստում ենք, որ վերաքննիչ քրեական դատարանը պարզ է մեկաբանել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 178-179-րդ և 300-րդ հոդվածները՝ սահմանելով քրեական վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու արդյունքում դրա բողոքարկման ճիշտ ընթացակարգը։ Գործը ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության։

Դիտումներ՝ 79

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????