Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը զեկույց է հրապարակել 2018թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի մասին

January 29, 2019

Գրադարան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը զեկույց է հրապարակել 2018թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի մասին:

 

Զեկույցը հիմնականում ուղղված է Հայաստանում կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հարցերին: Անդրադարձ կա նաև մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հաշվետվողականությանը:

 

Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցում հանձնակատարը մտահոգություն է հայտնել, որ կանայք Հայաստանում էականորեն թերներկայացված են հանրային որոշումների կայացման գործընթացում: Եվ ՀՀ իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել հանրային կյանքում կանանց լիարժեք ներգրավման ուղղությամբ: Այս համատեքստում անդրադարձել է նաև գենդերային խտրականությանը:

 

Հանձնակատարը ողջունել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ Հայաստանի արձանագրած նշանակալի առաջընթացը և հասարակական կարծիքի փոփոխությունը և առաջարկներ ներկայացրել հետագա բարելավման ուղղությամբ:

 

Կոչ է արել իշխանություններին օրենսդրական լուծումներ նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավելու համար, միաժամանակ ողջունել է ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ իշխանության ստանձնած հանձնառությունը, ինչպես նաև ներառական կրթահամակարգի ներդրումը:

 

Անդրադարձել է նաև երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանությանը, ընդգծել աղքատության դեմ վճռական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

 

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների կապակցությամբ հանձնակատարն առաջարկում է, որ իշխանությունները արագ ընդունեն համապարփակ օրենք խտրականության դեմ, որը առանձնահատուկ կերպով պետք է ներառի հստակ անդրադարձ սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը, քայլեր ձեռնարկեն ԼԳԲՏԻ անձանց դեմ հանցագործությունների պատշաճ քննության ուղղությամբ:

 

Նա նաև կոչ է անում խորհրդարանականներին մերժել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կարող է խախտել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները կամ խթանել ԼԳԲՏԻ անձանց դեմ հասարակական տրամադրություններ:

 

Բացի առանձին խմբերի մարդու իրավունքների խնդիրներին անդրադառնալուց և դրանց ուղղությամբ առաջարկներ ներկայացնելուց՝ հանձնակատարը ուշադրություն է հրավիրել նաև մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած ոտնահարումների վերաբերյալ հաշվետվողականությանը:

 

Այս համատեքստում նա անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի դեպքերին և նշել, որ այդ դեպքերի և դրանց արդյունքում զոհերի հետ կապված հետաքննության հարցը 2008թ.-ից ի վեր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների զեկույցներում մշտապես արծարծվել է:

 

Նա կարևորել է այդ հարցով համապարփակ, անկախ, անաչառ, թափանցիկ, արժանահավատ քննության իրականացումը՝ զոհերի ընտանիքների ներգրավմամբ, ինչպես նաև քննության վերաբերյալ հանրության իրազեկումը:

 

Հանձնակատարը ողջունել է այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության ձեռնարկած քայլերը, բայց և ընդգծել, որ այս գործընթացը պետք է իրականացվի շատ զգույշ կերպով և խստորեն համապատասխանի իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, դատավարության թափանցիկության և երաշխիքների սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած մեղադրանք:

 

Նա կարևորել է նաև անմեղության կանխավարկածի պահպանումը, ինչպես նաև իր ստացած տեղեկությունների հիման վրա կոչ է արել բոլոր քաղաքական և հասարակական գործիչներին ու կարծիք ձևավորողներին` հատուկ զուշավորություն ցուցաբերել և խուսափել հանրային խոսքում բևեռացնող, խարանող կամ բորբոքող խոսքի օգտագործումից:

 

Հանձնակատարի զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Զեկույցը հասանելի է նաև հայերենով:

Դիտումներ՝ 1764

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????