Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2014-2015 թթ.

June 27, 2016

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է <<Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2014-2015թթ.>> զեկույցը, որն  ամփոփում է 2014 և 2015 թթ. իրավապաշտպանների վիճակը Հայաստանում, ինչպես նաև տրամադրում է լրացուցիչ տեղեկատվություն 2013թ. Հայաստանում իրավապաշտպանների վիճակը նկարագրող զեկույցում ներկայացված դեպքերի վերաբերյալ: Զեկույցում նաև ներկայացված է Հայաստանի ընդհանուր քաղաքական և քաղաքացիական իրավիճակը, այնքանով, որքանով այն ազդում է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների վրա:

 

Սույն զեկույցի իմաստով իրավապաշտպան են համարվում նրանք, ովքեր անհատական կամ խմբային գործունեությամբ պաշտպանում են մարդու իրավունքները: Նման խմբերը ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալով` ՀԿ-ներ, ակտիվիստներ, փաստաբաններ, իրավաբաններ, իրավունքների խախտումների մասին իրազեկողներ և լրագրողներ:Թեև զեկույցն անդրադառնում է կուսակցական/քաղաքական գործիչերի հետապնդմանը, սակայն այդ դեպքերը չեն ներկայացվում, որպես առանձին միջադեպեր, այլ դիտվում են ընդհանուր համատեքստում:

 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

 

Դիտումներ՝ 985

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????