Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երևանի քաղաքապետարանի երկու վարչություններ նույն հարցի վերաբերյալ իրար հակասող որոշումներ են կայացրել

March 26, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ | Պատշաճ վարչարարության իրավունք

Երևանի քաղաքապետարանի երկու տարբեր վարչություններ 2019թ․ փետրվարին նույն հարցի վերաբերյալ իրար հակասող պատասխաններ են տվել Երևանի բնակիչ Զ․ Սահակյանի դիմումներին։

 

Զ. Սահակյանը Երևանի նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանին էր դիմել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի հարևանությամբ գտնվող տարածքի նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելու համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմելու հարցով, քանի որ նախորդ վարձակալի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել էր։ 

 

2018թ. հուլիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը պատասխանել է, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելուց և Կադաստրի պետական կոմիտեում վերագրանցելուց հետո: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանն ունի վարձակալության իրավունքն ուժը կորցրած ճանաչելու հարցով Կադաստրի պետական կոմիտե դիմելու իրավասությունը և կարող էր բավարարել քաղաքացու դիմումը:

 

Զ․ Սահակյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և այս տարվա հունվարի 16-ին դիմել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքացու նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացնելու հարցով։

 

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ․ Աղաբեկյանը 2019թ․ փետրվարի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել է, որ Վարչությունը եզրակացություն է տվել նախորդ վարձակալի հետ պայմանագիրը լուծելու մասին, բայց նշել է, որ այդ տարածքը Զ․ Սահակյանին տրամադրելու հարցը կքննարկեն պայմանագիրը լուծելուց հետո։

 

Նույն գրությամբ Երևանի քաղաքապետարանից հայտնել են նաև, որ մեկ այլ բնակչի հարցին, որին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ, արդեն իսկ ընթացք է տրվել։

 

Զ․ Սահակյանը իր իրավունքները պաշտպանելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ավելի վաղ դիմել էր նաև ՀՀ վարչական դատարան և Մ․ Աղաբեկյանի այս գրությունը ստանալուց հետո 2019թ․ փետրվարի 2-ին դատարանին միջնորդել էր հետաձգել նիստը մինչև քաղաքապետարանից վերջնական պատասխան ստանալը։

 

Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը այդ գրության մասին տեղեկացել է միայն դատարանում։

 

Ավելին՝ 2019թ․ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա․ Ամյանը ամբողջովին այլ պատասխան է տվել Զ․ Սահակյանին։ Ա․ Ամյանը հայտնել է, որ հարցը քննարկել են, և պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, մինչդեռ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ․ Աղաբեկյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ արդեն իսկ պայմանագիրը լուծելու եզրակացություն է տրվել։

 

Սա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչություններ միմյանց հետ չեն համագործակցում և դրա արդյունքում նույն խնդրի մասին իրար հակասող որոշումներ են կայացնում։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019թ․ մարտի 11-ին Երևանի բնակիչ Զ․ Սահակյանի իրավունքները վերականգնելու հարցով կրկին դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, միաժամանակ ողջունել է բնակիչների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ Քաղաքապետարանի պատրաստակամությունը։

 

Դիտումներ՝ 1186

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????