Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերաքննիչը ՆԶՊ ուսուցչին նախկին աշխատանքին վերականգնելու վճիռն անփոփոխ թողեց

March 29, 2019

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Մովսես Շահվերդյան | Նորություններ

2019թ․ մարտի 15-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը անփոփոխ թողեց  Երևանի 75-րդ դպրոցի ՆԶՊ ուսուցիչ Մովսես Շահվերդյանին աշխատանքից ազատելու հրամանը անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքին վերականգնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ 

 

2010թ.-ից անորոշ ժամկետով պայմանագրով Երևանի 75-րդ դպրոցում աշխատող Մ. Շահվերդյանի հետ տնօրեն Աննա Գրիգորյանը 2015 թ.-ին 1 տարի ժամկետով նոր պայմանագիր է կնքել՝ իր պատճառաբանությամբ՝ կենսաթոշակային տարիքը լրանալով պայմանավորված, և 2016թ. օգոստոսի 31-ին 1 տարի ժամկետով կնքնված պայմանագիրը լուծել՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով:

  

Սակայն դրանով գործատուն խախտել է օրենքը, քանի որ պայմանագիրը կնքվել է մինչև ուսումնական տարվա վերջ ժամկետով և լուծվել է հենց ուստարվա վերջում՝ 2016թ. օգոստոսի 31-ին, այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետն այս դեպքում վերաբերելի չէ, քանի որ պայմանագիրը լուծվել է ոչ թե մինչև ժամկետի լրանալը, ինչպես սահմանված է 113-րդ հոդվածով, այլ պայմանագրի ժամկետը լրանալուն պես: Բացի դրանից՝ Մ. Շահվերդյանի 63 տարին լրացել է 2015 թ. սեպտեմբերի 29-ին և այդ հիմքով աշխատանքից ազատելու համար պարտադիր է, որ պայմանագրում ևս նշված լինի դրա մասին, սակայն պայմանագրում այդ դրույթը նշված չէ:  

 

Ավելին՝ գործատուն, պարտավորված լինելով աշխատանքից ազատման մասին ծանուցելու առնվազն 14 օր առաջ, խախտել է նաև այդ դրույթը և որևէ ծանուցում աշխատողին չի ուղարկել, այլ տեղեկացրել է բանավոր ձևով պայմանագրի լուծման օրը:  

 

Իրավաչափ չէ նաև որոշակի ժամկետով պայմանագրի կնքումը, քանի որ օրենքը որոշակի ժամկետով պայմանագրի կնքումը անհրաժեշտ է համարում, եթե դա բխում է աշխատանքի բնույթից, սակայն ուսուցչի աշխատանքի համար դրա անհրաժեշտությունը չկա, դա է վկայում նաև այն, որ նրա հետ առաջին պայմանագիրը 2010թ.-ին կնքվել է անորոշ ժամկետով: 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել էր Մովսես Շահվերդյանի իրավունքների պաշտպանությունը և նրան նախկին աշխատանքին վերականգնելու պահանջով դիմել դատարան։ 

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է անվավեր ճանաչել Երևանի 75-րդ դպրոցի տնօրեն Աննա Գրիգորյանի՝ ՆԶՊ ուսուցիչ Մովսես Շահվերդյանին աշխատանքից ազատելու՝ 2016թ.  օգոստոսի 31-ի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքին անորոշ ժամկետով պայմանագրով և գործատուից, հօգուտ Մովսես Շահվերդյանի, գանձել միջին ամսական աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար: 

 

Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Երևանի 75-րդ դպրոցը և նշել, որ վճիռը հիմնավորված ու պատճառաբանված չէ։ Մովսես Շահվերդյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանն ու Արայիկ Զալյանն էլ վերաքննիչ բողոքի պատասխանում պնդել էին, որ որոշակի ժամկետով պայմանագիր կնքելը հակասում է օրենսդրությանը և դա հիմք է տալիս պայմանագիրը անորոշ ժամկետով կնքված համարելու համար։ Ավելին՝ վերաքննիչ բողոքում դատարանի հիմնավորումներին  ու պատճառաբանություններին ողջամիտ հակափաստարկներ չեն բերվել։ 

 

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019թ․ մարտի 15-ի որոշմամբ անհիմն է համարել վերաքննիչ բողոքում նշված փաստարկները և արձանագրել, որ դրանք հիմք չեն վճիռը բեկանելու համար։

 

Դիտումներ՝ 1157

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????