Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Օգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է

August 30, 2019

Գործունեություն | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ

Օգոստոսի 30-ը հռչակվել է որպես Անհայտ կորածների միջազգային օր:  Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ:

 

2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին օրերին ևս ունեցանք մի իրավիճակ, երբ որոշ զինծառայողների գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկային: Այդ իրավիճակը  ևս մեկ անգամ օրակարգ վերադարձրեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում դեռևս հրատապ չեն համարում «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունումը: Սա այն դեպքում, երբ դեռևս 2007 թ. մայիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է անհայտ կորածների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետի՝ 2007 թ-ի մարտի 7-ի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է Հարավային Կովկաս վերջինիս այցելության արդյունքում:

 

Հայաստանի Հանրապետությունը,  որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, պարտավորություն ունի կատարելու ԵԽԽՎ բանաձևերն ու հանձնարարականները, որի համար էլ մշակվել էր «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2010-2011 թթ-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված և մի շարք պետական կառույցների՝  ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներից բաղկացած  աշխատանքային խմբի կողմից:

 

«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ եւ կիրառմամբ պետությունը երաշխավորած կլինի իր պատասխանատվությունը անհայտ կորածների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության բնագավառում:

 

Փաստ է, որ  մինչ օրս գոյություն ունեցող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված իրավական կարգավորումները արդյունավետ չեն, ապահովված չեն անհայտ կորածների հարազատների տեղեկացված լինելու իրավունքը, նրանց սոցիալական, հոգեբանական, իրավական եւ այլ աջակցություն ստանալու իրավունքները:

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր հնարավորությունները՝ պահանջում ենք իշխանություններից օրակարգ վերադարձնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման հարցը:

 

 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

30.08.2019

Դիտումներ՝ 1422

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????