September 12, 2019
Գործունեություն |
Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում |
Հայտարարություններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փնտրում է հանրային կապերի մասնագետի օգնական։
Հիմնական պարտականությունները
- Լուսաբանել կազմակերպության ընթացիկ գործունեությունը
|
- Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործողությունների լուսաբանում (այդ թվում՝ ոստիկանության, քննչական մարմինների կողմից, դատարաններում, դատախազության, պետական այլ մարմինների կողմից
- Կազմակերպության գործունեության, մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ռեպորտաժների պատրաստում
- Հրապարակվող զեկույցների/տեղեկանքների վերաբերյալ կարճ, ուղեկցող նյութերի պատրաստում
- Անհրաժեշտության դեպքում՝ Կազմակերպության շահառուների հետ հարցազրույցների անցկացում
- Միջոցառումների մասին տեսա/լուսանկարահանման և այլ միջոցներով հանրային իրազեկում
|
- Սրբագրել, խմբագրել կազմակերպության կայքէջում (այլ հարթակներում) հրապարակվող նյութերը
- Մասնակցել միջոցառումների կազմակերպման աշխատանքներին (անհրաժեշտության դեպքում)
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն՝ լրագրության կամ հարակից ոլորտներում
- Հայերենի գերազանց տիրապետում
- Լրատվական նյութերի պատրաստման գերազանց հմտություններ (փորձը կդիտվի որպես առավելություն)
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (ցանկալի է)
- Համակարգչային հմտություններ (Google ծառայությունների ու ծրագրերի հետ աշխատելու հմտություն, Microsoft office փաթեթի լավ իմացություն, Wordpress-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի հմտություններ
- Կազմակերպական հմտություններ
- Հաղորդակցվելու, թիմում աշխատելու հմտություններ
- Մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
- Ստեղծագործական, նորարարական մոտեցում
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Ժամկետը՝ 3 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Գտնվելու վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 53
Աշխատաժամեր՝ 9:30-18:30:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2019թ․ սեպտեմբերի 30-ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հանրային կապերի մասնագետի օգնական»։ Եթե ունեք լրատվական նյութեր պատրաստելու փորձառություն, խնդրում ենք Ձեր հայտին կցել 1-3 նյութ՝ մեկ փաստաթղթի մեջ կամ տրամադրել հղում, եթե դրանք հրապարակված են։
Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Դիտումներ՝ 1696