Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ ոստիկանության բարեփոխման վերաբերյալ իրավական վերլուծություն և առաջարկներ է ներկայացրել

October 21, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ․ապրիլին ՀՀ ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ և ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչություն դիտարկումներ ստանալու ակնկալիքով ուղարկել էր «ՀՀ ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգավորիչ դաշտի մոնիթորինգի և իրավահամեմատական վերլուծության ծրագիր»։ Հունիսին զեկույցն ուղարկվել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ա․ Գրիգորյանին։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս ծրագիրը կազմել է փորձագետ Դավիթ Խաչատուրյանի ներգրավմամբ։ Նպատակն է վերհանել ոստիկանության կազմակերպման և գործունեության նկատմամբ հասարակական և պետական հսկողության/վերահսկողության՝ Հայաստանի Հանրապետությունում առկա՝ օրենսդրորեն, ինչպես նաև կայուն հաստատված դատական և վարչարարական պրակտիկայով ամրագրված մեխանիզմները՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից։ Զեկույցը ներառում է ինչպես վերլուծություն, այնպես էլ դրա արդյունքում մշակված օրենսդրական առաջարկությունների փաթեթ։

 

2019 թ․ մայիսի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցին արձագանքել էր ՀՀ ոստիկանության շտաբի պետ Ա․ Ղուկասյանը։ Նա ՀՀ ոստիկանության անունից շնորհակալություն էր հայտնել խորը և համապարփակ վերլուծության  համար և պատրաստակամություն էր հայտնել՝ ներկայացված առաջարկությունները կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ քննարկում կազմակերպելու։ Մյուս կառույցներից որևէ արձագանք չենք ստացել։

 

ՀՀ ոստիկանությունն էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ քննարկումը կազմակերպելու հետագա գործողություններն անարձագանք թողեց։ Պատասխանատու աշխատակիցների հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվեց, որ քննարկումը կազմակերպելու համար կրկին պետք է գրությամբ դիմել ՀՀ ոստիկանապետին։ Քննարկումը կազմակերպելու և ՀՀ ոստիկանության գրավոր դիտարկումները ստանալու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019 թ․ մայիսի 30-ի գրությունը ՀՀ ոստիկանությունն անպատասխան թողեց։

 

Պետական կառույցներից ակնկալվող արձագանքները չստանալուց հետո զեկույցը հրապարկում ենք՝ առանց նրանց դիրքորոշումներն ստանալու։

 

Այս տարվա հուլիսին էլ ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ոստիկանության զարգացման հայեցակարգն ու  դրան հավանություն տալու ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է նաև այդ հայեցակարգի վերաբերյալ կարծիք։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որոշ ուղղությունների մասով դրական է գնահատել հայեցակարգը, բայց և առաջարկել է հայեցակարգում ներառել կարևոր խնդիրների վերաբերող մի շարք ուղղություններ։

 

Դիտումներ՝ 1480

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????