Այլ | Գործունեություն | Խաղաղասիրություն | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Ռազմականացման մակարդակի նվազեցում | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հարգելի՛ գործընկերներ,
2019 թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։00-14։00, Անի Պլազա հյուրանոցի «Գառնի» սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովայի պող. 19) տեղի կունենա «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի ներկայացումն ու քննարկումը։
Զեկույցը պատրաստվել է «Ռուսական ռազմական ներկայությունը Արևելյան գործընկերության որոշ երկրներում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների իրավիճակի վրա» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ ՔՀՖ)։
Ծրագիրն իրականացվել է ԱլԳ ՔՀՖ վերադրամաշնորհային ծրագրի միջոցով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի, Մոլդովայի Պրոմո-լեքս ասոցիացիայի եւ Ուկրաինայի Արեւելյան եվրոպական անվտանգության հետազոտական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից:
Ծրագրի դոնորներն են Եվրոպական միությունը և Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդը:
Զեկույցի ներկայացում-քննարկմանը հրավիրված են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, փորձագետներ։
Միջոցառումը բաց է լուսաբանման համար։
Հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվելու է։ Անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև ռուսերեն-հայերեն և հայերեն-ռուսերեն համաժամանակյա թարգմանություն։
Օրակարգը՝ ԱՅՍՏԵՂ