Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով 3-րդ դատական նիստը չի կայացել՝ դատավոր Ա. Ղուկասյանի հիվանդ լինելու պատճառով

November 28, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով հերթական՝ 3-րդ դատական նիստը, որ հետաձգվել էր նոյեմբերի 28-ին՝ դարձյալ չի կայացել:

 

2019 թ․ նոյեմբերի 27-ին Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին Շիրակի մարզի դատարանից տեղեկացրել են, որ նոյեմբերի 28-ի նիստը չի կայանալու՝ դատավոր Ա. Ղուկասյանի հիվանդ լինելու պատճառով:

 

Նախորդ 2 նիստերը ևս տեղի չեն ունեցել տարբեր պատճառաբանություններով, ինչին արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

 

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 6-ին նշանակված նիստը չի կայացել Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանի՝ արձակուրդում լինելու պատճառով և հետաձգվել հոկտեմբերի 25-ին:  Վերջինս էլ  տեղի չի ունեցել Կ. Գաբրիելյանի  խնդրանքով: Նա խնդրել էր  դատական նիստը դարձյալ հետաձգել՝ այս գործով նույնպես մեղադրող ներգրավված իր տեղակալի՝  Վ. Միրզոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների հերթական ատեստացիային մասնակցելու պատճառով՝ դատական նիստին նրա չներկայանալը խնդրելով համարել հարգելի:

 

Այսպիսով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ արձանագրում է, որ մի քանի ամիս շարունակ  այս գործով դատական նիստեր չեն կայանում, մինչդեռ, ինչպես նշել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նախորդ հրապարակումներում՝ «Այս հակասությունները շատ ավելի անորոշության կամ անկարողության հետևանք կարող  են լինել: Պետությունն՝ ի դեմս պետական մեղադրող կողմի, հավանաբար չի կարողանում ապահովել ռուսական ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ զինծառայողի ներկայությունը դատարանում: Ինչքա՞ն ժամանակ են պատրաստվում  նման անտրամաբանական հիմնավորումներով հետաձգել դատական նիստերը»:

 

Դիտումներ՝ 1348

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????