Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սաքունցը` ԱԱԾ-ի վերաբերյալ վարչապետի հետ համաձայն չէ. «Պետական գաղտնիք կրողները ՀՀ-ից դուրս են եկել»

December 24, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Դա այն չէր, ինչ սպասում էինք, որովհետեւ թավշյա հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ ԱԱԾ օրը նշվում է ՉԵԿԱ, ՆԿՎԴ, ԿԳԲ` այդ հաստատության հիմնադրման օրվա հետ միաժամանակ, նույն օրը: Այդ խորհրդանշական միասնությունը ամենեւին համատեղելի չէ ՀՀ-ի՝ որպես ժողովրդավարական, իրավական եւ ինքնիշխան պետություն հռչակված, թավշյա հեղափոխությունից հետո հատկապես ժողովրդավարական արժեքների վերականգնման պետության սկզբունքների ամրագրված մոտեցումներին:

 

Մեզ համար հասկանալի չէ, թե այդ «կարմիր գծեր» ասվածը ինչ է իրենից ներկայացնում, որովհետեւ գիտենք, որ կան հստակ չափանիշներ: Դրանք հաշվետվողականությունն ու թափանցիկությունն են ցանկացած պետական մարմնի: Ինքնիշխան ժողովրդավարական պետության պայմաններում պետական մարմնի նկատմամբ հանրային վստահության չափանիշով է որոշվում ցանկացած գիծ, այդ թվում «կարմիր» գիծ հասկացությունը»,-արձագանքելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ-ն երբեք չի անցել կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն. ՀԿ-ները մտահոգված են» թեմայով քննարկման ժամանակ։

 

Սաքունցի խոսքով, «Պետք է ոչ թե գնահատողական դատողություններով որակել պետական մարմնի գործունեությունը, այլ իրավական եւ ժողովրդավարական պետությանը համարժեք, նրան բնորոշ չափանիշներով: Թավշյա հեղափոխությունից հետո նաեւ վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան…Վարչապետը տիրապետում է որոշակի տեղեկատվության եւ գուցե իր ունեցած տեղեկատվության հիման վրա է դատողություններ անում: Մենք, սակայն, նույն տեղեկատվության հիման վրա չենք կարող մեր մոտեցումը եւ գնահատականները ձեւակերպել, ելնելով հանրային փաստերից»:

 

Նա օրինակներ բերեց. «Մինչ թավշյա հեղափոխությունը` բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանձինս նախկին գլխավոր դատախազի, զինվորական դատախազի, նախկին պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետի, ԴԱՀԿ պետի, մի քանի օր առաջ էլ տեսանք Հոկտեմբերի 27-ի դատավոր Ուզունյանի ու դեռ էլի կլինեն պաշտոնյաներ, որոնք ի պաշտոնե կրում են պետական գաղտնիքներ, հայտնվում են այլ երկրում՝ իրենց հետ տանելով պետական գաղտնիքներ: Անվտանգության էությունը պետական գաղտնիքի պաշտպանությունն է, մինչդեռ պետական գաղտնիքը կրողները մեր երկրից դուրս եւ մեկ պետության տարածքում ու հովանավորության ներքո են գտնվում: Առավել մեծ մարտահրավերներ ԱԱԾ-ի առաջ,քան սա ես չեմ պատկերացնում»:

 

aravot.am

Դիտումներ՝ 613

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????