Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2020 թ․-ի հունվարին զինված ուժերում միջադեպերի ընթացքում մահացության դեպքերի եւ վիրավորումների վերաբերյալ․ հայտարարություն

January 31, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում արդեն  գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակված, 1-ը առողջական խնդիրների եւ 1-ը դժբախտ պատահարի հետեւանքով: 

 

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 եւ ինքնասպանության փորձի 1 դեպք: 

 

Ընդ որում` մահացության 4 դեպքերից 2-ը եւ վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում դեպքերի կապակցությամբ եւ վերստին արձանագրում, որ զինված ուժերում զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող կարեւոր գործողություններին զուգահեռ, անհրաժեշտ է ապահովել արդյունավետ վերահսկողություն զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, սպաների, շարքային ու պայմանագրային զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը նպաստելու ուղղությամբ: Վերստին կարեւորում ենք վերոնշյալ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ արձանագրում է այդ խնդիրները, սակայն  Պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում համակարգային փոփոխությունների իրականացման ուղղությամբ։ 

 

Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը: 



ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 

31.01.2020 թ.

Դիտումներ՝ 1537

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????