Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այցը եղել է գործընկերային և չի հետապնդել ազատազրկման վայրում զինծառայողի պահման պայմանները դիտարկելու նպատակ»: ՄԻՊ-ի արձագանքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

March 5, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

2020 թ.-ի հունվարի 9-ին Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ  Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գրությամբ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և խնդրել տեղեկություններ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ հանդիպման մանրամասներից: 

 

Ավելի վաղ՝ 2019 թ․-ի դեկտեմբերի 16-ին  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 27-ին Արման Թաթոյանը՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ միասին այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա և առանձնազրույց ունեցել այնտեղ պատիժը կրող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ: 

 

Փաստաբանները խնդրել էին տեղեկություններ այցից՝ արդյո՞ք արձանագրել են իրավունքի խախտման դեպքեր, դիտարկե՞լ են Ռազգիլդեևի  պահման պայմանները, համապատասխանու՞մ են դրանք տեղական օրենսդրությամբ ու միջազգային փաստաթղթերով նախատեսված նորմերին և արդյո՞ք պաշտպանը մտադրություն ունի հանդես գալու հրապարակային հայտարությամբ՝ այցի վերաբերյալ: 

 

Սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր ՀՔԱՎ գրասենյակին: Պատասխան գրությամբ ՄԻՊ Ա. Թաթոյանը տեղեկացրել էր, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա այցը, թեև, եղել է իրենց իրավասության շրջանակներում, բայց  չի հետապնդել ազատազրկման վայրում զինծառայողի պահման պայմանները դիտարկելու նպատակ: Համատեղ այցը կրել է գործընկերային բնույթ, որի ընթացքում իրենք փորձել են ընդամենը պարզել՝ 102-րդ ռազմական բազայի տարածքում Անդրեյ Ռազգիլդեևը ազատազրկվա՞ծ է, թե՝ ոչ, ինչի մասին, իբր, տեղեկություններ էր հայցել ՀՔԱՎ գրասենյակը:  Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ խոսել են զինծառայողի իրավունքներին վերաբերող հարցերից:  

 

Արձանագրում ենք, որ  Մարդու իրավունքների պաշտպանն, ըստ էության, այդպես էլ   չի պատասխանել ՀՔԱՎ գրասենյակի հարցադրումներին, որոնք ուղղվել են թե նախկինում, թե այժմ. այն է՝ արդյո՞ք տեղի են ունեցել իրավունքի խախտման դեպքեր, արդյո՞ք դիտարկվել են Ռազգիլդեևի պահման պայմանները և  արդյո՞ք ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում ռուսական բազայի տարածքից Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու  ուղղությամբ՝ համակողմանի և օբյեկտիվ քննության անցկացումն ապահովելու նպատակով:    

 

Հիշեցնենք նաև, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն, ի թիվս այլ միջնորդությունների, միջնորդել էին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահվող Ա․ Ռազգիլդեևին տեղափոխել ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ, սակայն և վարույթն իրականացնող մարմինը, և դատարանը մերժել էին այն՝ պատճառաբանելով, որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը։ 

 

Դիտումներ՝ 970

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????