Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաճախ տրվող հարցեր: Արտակարգ իրավիճակում գործատուն պարտավո՞ր է վճարել աշխատողին պարապուրդի ժամանակահատվածում

March 26, 2020

COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Նորություններ

 

Արտակարգ իրավիճակում գործատուն պարտավո՞ր է վճարել աշխատողին պարապուրդի ժամանակահատվածում։

 

Պատասխան

 

✅Ինչ կարգավորումներ ունի ՀՀ աշխատանքային օրենսգիրքը

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդի դեպքում, երբ գործատուն չի կարողանում ապահովել աշխատողի՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, իրավունք ունի աշխատողին նրա համաձայնությամբ տեղափոխելու նրան համապատասխանող այլ աշխատանքի։

 

186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նույն իրավիճակում աշխատողին չի առաջարկվում համապատասխան աշխատանք, գործատուն պարտավոր է աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում»:

 

✅Ինչ խնդիր է առաջանում

 

ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված չեն արտակարգ դրությամբ պայմանավորված հատուկ դեպքերի կարգավորումներ, ինչի արդյունքում աշխատողներն առաջնորդովում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով և գործատուից պահանջում պարապուրդի համար նախատեսված վարձատրությունը, իսկ որոշ գործատուներ առաջնորդվում  են  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և չեն վճարում աշխատողներին։

 

✅Ինչ լուծում է առաջարկում Կառավարությունը

 

Ստեղծված իրավիճակում տարբեր մոտեցումներից խուսափելու և աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ Կառավարությունն իրականացնում է օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է արտակարգ դրության պայմաններում ստեղծված հատուկ դեպքերին։

 

Մասնավորապես, նախատեսվում է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքները շարունակել, այդ թվում՝ հեռավար եղանակով, աշխատողին պետք է վճարի չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է։

 

Հեռավար եղանակով աշխատողները չեն համարվում պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է։

 

✅Ում վրա է տարածվելու օրենքը ընդունվելուց հետո

 

Կարգավորումները տարածվելու են գործատուների և աշխատողների վրա՝ սկսած 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն:

 

Ինչ տեղի կունենա, երբ գործատուն չվճարի աշխատավարձը կամ վճարի օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտմամբ։

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված կարգով գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին կվճարի տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան՝ վճարման ենթակա գումարի չափը:

 

Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել Ձեզ հասանելի աշխատավարձը։

 

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը: 

 

Ի դեպ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ  հոդվածի 3-րդ մասի համաձայն աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով հայցային վաղեմություն չի կիրառվում։

 

Հավելենք, որ  աշխատավարձի և դրան հավասարեցված գումարների վերաբերյալ հայցերով հայցվորները ազատված են նաև պետական տուրքի վճարումից՝ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի։

 

👉 Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով՝

 

Սոֆյա Պետրոսյան
️077-930-579 (նաև viber, signal)
📩 spetrosyan@hcav.am

 

Սամսոն Գալստյան
️041102324
📩 sgalstyan@hcav.am

Այլ հարցերով իրավախորհրդատվություն ստանալու համար կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 2351

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????