Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Covid-19-ի դեմ պայքարում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության սկզբունքները․ freedomhouse.org

March 27, 2020

COVID-19 | Գրադարան | Հրապարակումներ

Covid-19-ի համավարակը  լուրջ սպառնալիք է հանրային առողջապահության համար, սակայն վտանգների դեմ պայքարելու նպատակով որդեգրված արտակարգ միջոցները կարող են նաև ունենալ խտրական և վնասակար ազդեցություն, իսկ ճգնաժամի ավարտից հետո կարող են շարունակվել օգտագործվել այլ նպատակներով։ Freedom House-ը կոչ է անում կառավարություններին՝ համավարակի ընթացքում և դրանից հետո պաշտպանել քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ հետևելով ստորև ներկայացված սկզբունքներին

 

  1. Ցանկացած արտակարգ սահմանափակում պետք է պարզ կոմունիկացվի, գործի դրվի թափանցիկ ձևով, լինի հիմնված օրենքի վրա, անհրաժեշտ՝ ծառայելու իրավաչափ նպատակի և համաչափ վտանգին։
     
  2. Այն արտակարգ սահմանափակումները, որոնք ազդում են հիմնարար իրավունքների վրա, այդ թվում՝ հավաքների և միավորումների կամ տեղաշարժման ազատությունների վրա, պետք է ունենան ժամանակային սահմանափակում, լինեն ենթակա անկախ վերահսկողության և կիրառվեն ու երկարաձգվեն միայն թափանցիկ չափանիշների հիմքով։ Անհատները պետք է հնարավորություն ունենան պահանջել իրավունքի պաշտպանության միջոց և փոխհատուցում՝ ճգնաժամի ընթացքում կատարված իրավունքի ցանկացած անհարկի կամ անհամաչափ խախտման համար։
     
  3. Նոր կամ ընդլայնված հսկողության ծրագրերը, որոնք օգտագործում են զարգացող տեխնոլոգիաներ կամ հավաքագրում են անհատների անձնական տվյալները, այդ թվում նաև մասնավոր ընկերություններից ձեռք բերված ծրագրերը, պետք է կառավարվեն բաց և թափանցիկ ձևով, լինեն գիտականորեն անհրաժեշտ՝ սահմանափակելու հիվանդության տարածումը, ունենան ժամանակային սահմանափակում, լինեն ենթակա անկախ վերահսկողության և պաշտպանված այլ կոմերցիոն և կառավարական օգտագործումից, ինչպիսին է՝ իրավապահ և  ներգաղթի քաղաքականության կիրարկման նպատակներով կիրառումը։
     
  4. Արտակարգ դրության ժամանակ հատկապես կարևոր է ազատ մամուլը։ Տեղեկատվության ազատ հոսքը չպետք է ենթարկվի պետական գրաքննության կամ այլ անհարկի սահմանափակումների։ Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու  և պահելու համացանցի և հաղորդակցման այլ հարթակների հասանելիությունը։ Կեղծ տեղեկություն տարածելու համար քրեական պատիժները անհամաչափ են և հակված են կամայական կիրառման և չարաշահման։ Դրա փոխարեն՝ կառավարությունները պետք է դիմակայեն սխալ տեղեկատվությանը՝ տրամադրելով պարզ, ճշգրիտ և արդի տեղեկություններ։
     
  5. Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ պաշտպանելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը, այդ թվում՝ համապատասխանաբար փոխելով ընտրողների գրանցման կանոնները և ընտրատեղամասերի ընթացակարգերը, խրախուսելով վաղ քվեարկությունը և թույլ տալով  էլեկտրոնային փոստով կամ այլ հեռավար քվեարկության ընթացակարգերի կիրառումը, եթե դրանց ամբողջականությունը կարող է ապահովվել։ Ընտրությունների հետաձգումը պետք է լինի վերջին միջոցը, լինի հիմնավորված օրենքով և համաձայնեցված քաղաքական ուժերի և անկախ փորձագետների կոնսենսուսով։

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

freedomhouse.org

Դիտումներ՝ 1113

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????