Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ես հիվանդ չեմ, ես դա արել եմ, որ ուշադրություն դարձնի դատախազը»

March 30, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել Սպիտակի բնակչուհի Ս․ Ս․-ը և հայտնել, որ 2020 թ․ մարտի 24-ից բռնի պահվում է Ավան հոգեկան առողջության կենտրոնում։

 

Կինը հոգեբուժարանում է հայտնվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի գործողության պատճառով։ Նա բողոքել է, որ որդին, իր կարծիքով, անհիմն քրեական հետապնդման է ենթարկվում, և որպես բողոքի նշան փորձել է բենզինով ինքնահրկզվել։

 

Ինքնահրկիզման փորձը կանխել են ոստիկանները և առանց տեղեկացնելու, թե ուր են տանում ու ինչի համար, տարել են Ոստիկանության կենտրոնական բաժին և այնտեղ պահել 8 ժամ։

 

«Եկել եմ դատախազություն, չեն ընդունել, ինձ ասում են՝ վիրուս ես բերել Սպիտակից», - վրդովված ասում է Ս․ Ս․-ը։

 

Ինչպես հայտնեց Ս․ Ս․-ը, նրան ոստիկանությունում գտնվելու ընթացքում բռնության են ենթարկել, զրկել զուգարան գնալու, ուտելու հնարավորությունից։ Ապա խաբեությամբ տեղափոխել են Ավան հոգեկան առողջության կենտրոն։

 

«Եթե իրանք տեսախցիկ ունեն, թող միացնեն, մի քանի ոստիկանով մազերս պոկել են, ծեծել են, թևս չի շարժվում, հինգ օր ա ստեղ եմ, դատական բժիշկ էլ չի եկել։ Ութ ժամ պահելուց հետո եկել են երկու կապույտ շորերով մարդիկ, ինձ չեն ասել, թե ով են, ասել են, թե քեզ պիտի մի հատ պրոֆեսոր նայի, երկու ժամ քո հետ կխոսեն ու բաց կթողեն։ Ինձ բերեցին ստեղ փակեցին, հետո ինձ խաբեցին, ասեցին՝ գրի քո ձեռքով, որ ուզում ես բուժվես, ստիպելով դեղեր են տալիս, վատանում եմ դրանցից։ Էսօր զանգել եմ 1-02, մի հատ ոստիկան ա եկել, ուզում էր հեռախոսս խլի, չեմ թողել»։

 

Հիմա Ս․ Ս․-ը անորոշ վիճակում է․ «Ինձ ասում են՝ կարողա երեք ամիս էլ քեզ դատավորը պահի ստեղ»:

 

«Ես հիվանդ չեմ, ինձ խի են պահել, ես դա արել եմ, որ ուշադրություն դարձնի դատախազը»,-իր խոսքը եզրափակեց Ս․ Ս․-ը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ս․ Ս․-ի հայտնած տեղեկությունների հիման վրա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին և նրան հոգեբուժարանում պահելու հիմքերի ու պատճառների մասին հարցում կուղարկի ՀՀ առողջապահության նախարարություն։

 

Ի դեպ՝ քաղաքացին հայտնեց, որ հոգեբուժարան տեղափոխելուց առաջ, երկրում համաճարակային վիճակով պայմանավորված, որևէ կանխարգելիչ գործողություն, այդ թվում՝ ջերմաչափում կամ թեստավորում չեն արել։

Դիտումներ՝ 1455

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????