Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արտակարգ դրության պայմաններում հիվանդության դեպքում կարող եմ արդյո՞ք վերցնել անաշխատունակության թերթիկ դպրոցից

April 14, 2020

COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

✅Հարց

Աշխատում եմ դպրոցում, արտակարգ դրությամբ պայմանավորված անցել ենք հեռավար աշխատանքի, ցանկանում եմ իմանալ՝ արտակարգ դրության պայմաններում հիվանդության դեպքում կարող եմ արդյո՞ք վերցնել անաշխատունակության թերթիկ, թե՞ ոչ։

 

✅Պատասխան

 

Ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև դրա վերաբերյալ առանձին իրավական ակտի առկայության վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2020 թ մարտի 30-ին դիմել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարին, որին ի պատասխան նախարարը հղում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից շջանառության մեջ դրված ՀՀ աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագծին, հավելելով, որ մնացած բոլոր իրավահարաբերությունները կկարգավորվեն ՀՀ աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերով։

 

Նկատի ունենալով, որ այս տեսակի հատուկ դեպքերում ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպման այլ կարգ նախատեսված չէ, քան նախարարի կողմից մատնանշված իրավական ակտերով, ապա տվյալ իրավիճակում աշխատողը պետք է ղեկավարվի գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքով, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով և Օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ Կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշմամբ։

 

Տվյալ դեպքում աշխատողը պետք է գործատուին տեղեկացնի, որ գտնվում է անաշխատունակության մեջ և ներկայացնելու է բժշկական հաստատության կողմից տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ։

 

Նշենք, որ ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում (այդ թվում` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում) անաշխատունակության թերթիկները տրամադրում են պոլիկլինիկաների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաների բուժող բժիշկները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության հիման վրա: Իսկ, հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկն ստորագրվում է բուժող բժշկի կողմից` բաժնի վարիչի հետ համատեղ:

 

Հավելենք, որ անաշխատունակության թերթիկները տրամադրվում են հետևյալ դեպքերում՝

 

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության:

 

Հետևաբար՝ վարձու աշխատողը միայն վերը նշված պատճառներով առաջացած անաշխատունակության դեպքում կարող է վերցնել անաշխատունակության թերթիկ, իսկ արտակարգ դրության պայմաններում տնից աշխատելու  պայմանը չի սահմանափակում անաշխատունակության թերթիկից օգտվելու իրավունքը։

 

ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 1182

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????